ՀԱՊԿ-ի խաղաղապահները Ղազախստանում

Ղազախստանում օգտագործվել են Մայդանի տեխնոլոգիաները. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտնիկը՝ ՀԱՊԿ-ի անդամ պետությունների ղեկավարների առցանց նիստում (10 հունվարի, 2022թ)․ Մոսկվա
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր ընթացող Հավաքականանվտանգության խորհրդի առցանց նիստի ժամանակ հայտարարեց, որ Ղազախստանում օգտագործվել են Մայդանի տեխնոլոգիաները։
Նրա խոսքով` հասկանալի է, որ ղազախական պետականության սպառնալիքը պայմանավորված է ոչ թե տարերային ակցիաներով` կապված վառելիքի թանկացման հետ, այլ նրանով, որ իրավիճակից օգտվել են ապակառուցողական արտաքին և ներքին ուժերը: Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունները դրսից միջամտության ոչ առաջին և ոչ էլ վերջին փորձն են։

«Գների բարձրացման դեմ հանդես եկող մարդիկ մի նպատակ են ունեցել, իսկ նրանք, ովքեր զենք են վերցրել և հարձակվել են պետության վրա, բոլորովին այլ նպատակ»,- ասաց Պուտինը:

Ընդ որում՝ ակտիվորեն կիրառվել են բողոքի տեղեկատվական աջակցության «մայդանային» տեխնոլոգիաներին բնորոշ տարրեր։ Օգտագործվել են գրոհայինների մանրակրկիտ պատրաստված խմբեր, այդ թվում՝ արտասահմանում ահաբեկիչների ճամբարներում պատրաստություն անցած։
ՌԴ նախագահի խոսքով` Ղազախստանի վրա հարձակումն ագրեսիայի ակտ էր, դրան պետք էր արձագանքել առանց հապաղելու։ Ղազախստանի նախագահի ուղերձն անմիջապես աջակցություն է ստացել բոլոր պետությունների ղեկավարների և Հավաքական անվտանգության խորհրդում նախագահող Հայաստանի վարչապետի կողմից։
Ղազախստանին ուղղված սպառնալիքն ընդհանուր է ՀԱՊԿ բոլոր անդամների համար. Տոկաև
«Շատ կարևոր է, որ մեր կազմակերպությանը հաջողվել է արագ և օպերատիվ որոշումներ կայացնել»,- ասաց ՌԴ առաջնորդը:
Պուտինը նշեց` կարելի է ասել, որ հաշված ժամերի ընթացքում, պետական իշխանության գործունեության հիմքերի խաթարումը թույլ չտալու համար հաջողվել է կանխել հանցագործների և ահաբեկիչների գործունեությունը։
«ՀԱՊԿ-ին հաջողվել է արագ և համակարգված որոշումներ կայացնել, որպեսզի թույլ չտրվի Ղազախստանի իրավիճակի դեգրադացիա։ Մենք ցույց տվեցինք, որ թույլ չենք տա մեր տանն իրավիճակը փոփոխել, իրականացնել գունավոր հեղափոխությունների սցենարները»,- ընդգծեց Պուտինը։
ՀԱՊԿ-ի խաղաղապահները Ղազախստանում
Ինքնիշխանության սպառնալիք կար. Փաշինյանը՝ ՀԱՊԿ խաղաղապահներին Ղազախստան ուղարկելու մասին
ՌԴ նախագահը նշեց, որ իր գործառույթների կատարումից հետո ՀԱՊԿ խաղաղապահների ողջ զորակազմը, անկասկած, դուրս կբերվի Ղազախստանից: Նրանք այնտեղ են գտնվում Հավաքական անվտանգության պայմանագրի հոդվածին համապատասխան։
Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որն այս տարի նախագահում է Հայաստանը։
ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, որոնց թվում 100 զինծառայող կա Հայաստանից։