ՀԱՊԿ-ի խաղաղապահները Ղազախստանում

Ահաբեկիչները չունեն հայրենիք, չունեն ազգություն ու հավատք, նրանց պետք է ոչնչացնել. Ռահմոն

Տաջիկստանի նախագահի խոսքով` ՀԱՊԿ-ի սահմաններին այսօր ավելի քան 6000 ԻՊ զինյալներ կան, որոնք հիմնականում կենտրոնացած են հենց Աֆղանստանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik․ ՀԱՊԿ–ին անհրաժեշտ է անվտանգության գոտի ստեղծել Աֆղանստանի շուրջ։ Նման առաջարwվ այսօր ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների մասնակցությամբ անցկացվող հեռավար նիստում հայտարարեց Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը։
Նրա խոսքով` ՀԱՊԿ-ի սահմաններին այսօր ավելի քան 6 000 ԻՊ զինյալներ կան, որոնք հիմնականում կենտրոնացած են հենց Աֆղանստանում։

«ՀԱՊԿ-ին անհրաժեշտ է ստեղծել արգելված ահաբեկչական կազմակերպությունների միասնական ցուցակ»,– ասաց Ռահմոնը` հիշեցնելով, որ Աֆղանստանում անցյալ տարի օգոստոսին արգելված ահաբեկչական կազմակերպությունների տասնյակ հազարավոր անդամներ են ազատ արձակվել, ինչն էլ ավելի է ամրացրել նրանց դիրքերն ու ռազմական ոգին։

Նրա համոզմամ` ՀԱՊԿ-ը պետք է բացահայտի և դադարեցնի իր անդամ երկրների քաղաքացիների շարժումը դեպի այն տարածաշրջաններ, որտեղ ահաբեկչական ակտիվություն կա։
ՀԱՊԿ-ի խաղաղապահները Ղազախստանում
Ղազախստանում օգտագործվել են Մայդանի տեխնոլոգիաները. Պուտին
«Մեր քաղաքացիները, ոգևորվելով նրանց աջակցությունից, կարող են գնալ ամենածայրահեղ քայլերի, ինչի ապացույցն է Ղազախստանում անկարգություններին մեր քաղաքացիների մասնակցությունը»,– ասաց Ռահմոնը` նման գործընթացների կանխման համար կարևորելով ՀԱՊԿ երկրների իրավապահ կառույցների համագործակցված աշխատանքը։

«Ահաբեկիչները չունեն հայրենիք, չունեն ազգություն, չունեն հավատք։ Նրանց հարկավոր է ոչնչացնել` որտեղ էլ որ լինեն»,– ասաց Ռահմոնը։

Տաջիկստանի նախագահը նշեց, որ Աֆղանստանի հետ սահմանակից հատվածում իրավիճակն օրեցօր սրվում է։
«Հատկապես պետք է ուշադրության կենտրոնում պահենք օտարերկրյա կրոնական ուսումնական կենտրոններում սովորելու մեկնող մեր քաղաքացիներին, քանի որ դրանցում նրանք անցնում են մանրամասն էքստրեմիստական պատրաստություն։ Տաջիկստանը վերջին մի քանի տարիների ընթացքում ոչ միայն չեզոքացրել է իր քաղաքացիներին միջազգային կրոնական կազմակերպություններում ներգրավելու ալիքները, այլև այդպիսի կազմակերպություններից հայրենիք է վերադարձրել իր ավելի քան 5000 քաղաքացիներին»,–ասաց Տաջիկստանի նախագահը։
ՀԱՊԿ-ի խաղաղապահները Ղազախստանում
Ինքնիշխանության սպառնալիք կար. Փաշինյանը՝ ՀԱՊԿ խաղաղապահներին Ղազախստան ուղարկելու մասին
Նրա խոսքով` ահաբեկչական կազմակերպությունների քարոզչության հետևանքով նախկին ԽՍՀՄ երկրների տասնյակ հազարավոր քաղաքացիներ հայտնվեցին Իրաքում ու Սիրիայում, նրանցից շատերը վերացվեցին, իսկ մյուսների ճակատագիրն անհայտ է։
Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որն այս տարի նախագահում է Հայաստանը։
ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, որոնց թվում 100 զինծառայող կա Հայաստանից։