Հակախումարային նախաճաշեր. ինչպես վերականգնել ուժերը բուռն երեկոյից հետո

Շիլա
Մի շարք մթերատեսակներ կօգնեն ազատվել խումարային վիճակից՝ վերականգնելով սպիտակուցների, ամինաթթուների և վիտամինների հավասարակշռությունը։
Sputnik
Հակախումարային նախաճաշերը հատկապես պահանջված են տոնական օրերին, երբ մարդիկ օրեր շարունակ խնջույքների են մասնակցում ու չարաշահում ալկոհոլը։
Դեռ մի քանի տարի առաջ Uber Eats ընկերությունը, որը զբաղվում է սննդի առաքմամբ, իր հաճախորդներին առաջարկել է8 հակախումարային նախաճաշերի ընտրանի։
Այդ ցանկում կային բանանով վարսակի շիլա, երկու ձվից պատրաստված ձվածեղ`քիչ բեկոնով և սնկով, լոբի, ավոկադո և թարմ սպանախ, ինչպես նաև նարնջի հյութ։
Իսկ ուրիշ ի՞նչ նախաճաշեր են խորհուրդ տալիս մասնագետները։
Ինչպես ազատվել «տոնական» խումարից. հայկական «մեթոդներ»
Թեթև նախաճաշ. վարսակի շիլա
Այս շիլան օգնության կհասնի ծանրաբեռնված ստամոքսի լորձաթաղանթին։ Պատրաստի շիլային կարելի է ավելացնել շատ քիչ կարագ, չամիչ, խնձոր և դարչին, բայց լավագույն տարբերակը կլինի բանանը, որը հարուստ է կալիումով և ածխաջրերով, բացի այդ պարունակում է երջանկության հորմոն` սերոտանին։
Շատ օգտակար է մեղրը։ Ֆրուկտոզայի շնորհիվ այն կօգնի ավելի արագ օրգանիզմից դուրս բերել ալկոհոլի տոքսինները։ Մեղրը պարունակում է կալիում և մագնեզիում, որն ուղղակի անհրաժեշտ է ջրազրկված օրգանիզմին։ Նման նախաճաշը հանգստացնում է մարսողական համակարգը և կանխում սրտխառնոցը։
Հագեցնող նախաճաշ. հավի արգանակով արիշտա
Հավի անյուղ մսի արգանակով պատրաստված արիշտան խումարի դեմ պայքարելու լավագույն միջոցներից է։
Հավի արգանակը պարունակում է ամինաթթուներ, որոնք կարգավորում են լյարդի աշխատանքը։ Արիշտան պարունակում է նատրիում և բարելավում է մարսողությունը: Միայն թե ապուրը պետք է լինի ցածր յուղայնության։
Ինչպես փրկվել խումարից․ լավագույն միջոցները
Գերհագեցած նախաճաշ. խաշ
Հայկական խոհանոցում այս թանձր մսային ապուրը խումարի դեմ կատարյալ միջոց է։ Հայերն այս ապուրը մատուցել են ավանդական հարսանիքից հետո` երրորդ օրը, որպեսզի հյուրերը կարողանան ազատվել խումարից։ Ժամանակի ընթացքում խաշը տարածվել է ամբողջ Կովկասում։
«Նոյյան Տապան» ռեստորանի շեֆ խոհարար Սերգեյ Նավասարտովի կարծիքով ՝ ավանդական հայկական խաշը բոլոր ժամանակների հակախումարային նախաճաշն է։
«Շատ նեղացկոտ ու կամակոր բնավորություն ունի». տնական խաշի պատրաստման բոլոր գաղտնիքները
Ինչ խմել
Անհրաժեշտ է մեծ քանակությամբ ջուր խմել։ Դա կօգնի խուսափել գլխացավից։ Կօգնի նաև կոճապղպեղով ու անանուխով թեյը։ Իմբիրը նվազեցնում է սրտխառնոցը, անանուխը հանգստացնում է ստամոքսը։
Ինչ չի կարելի խմել
Չի կարելի առավոտյան ալկոհոլ խմել։ Այն ավելի կսրի խումարային վիճակն ու կջրազրկի օրգանիզմը։ Կառաջանան սուր գլխացավեր։ Չի կարելի նաև սուրճ խմել։ Ինչպես ալկոհոլը, այնպես էլ սուրճն ունի միզամուղ հատկություններ:
Քաղցած վիճակում կտրականապես արգելվում են նարնջի կամ այլ ցիտրուսային մրգերի հյութերը։ Այն միանգամից կգրգռի ստամոքսի լորձաթաղանթն ու փորացավ կառաջացնի։
Արտյոմ Մարտիրոսովը կոտրել է միֆը, թե թթվի ջուրն օգնում է դուրս գալ խումարից