Արամ Ա–ն այցելել է Բեյրութի հայ համայնքի կարիքավոր ընտանիքներին. լուսանկարներ

Կաթողիկոսը կարիքավորների օժանդակության հատուկ հանձնախմբին նվերներ է փոխանցել ժողովրդին բաժանելու համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինն այցելել է Բեյրութի հայկական Բուրջ Համուդ թաղամասի Արագածի շրջանում ապրող ավելի քան 100 կարիքավոր ընտանիքներին: Տեղեկությունը հրապարակվել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ֆեյսբուքյան էջում։
Ըստ հաղորդագրության` Արամ Ա–ն կարիքավորների օժանդակության հատուկ հանձնախմբին նվերներ է փոխանցել ժողովրդին բաժանելու համար:
«Արագածը Բուրջ Համուդի ամենահամեստ շրջանն է, հատկապես այսօր, երբ հայ ընտանիքները լուրջ դժվարություններ են դիմագրավում»,– ասված է հաղորդագրության մեջ:
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը 4 մլն դոլար է հատկացրել Բուրջ Համուդին
Կաթողիկոսն օրհնել է ժողովրդին, գնահատել նրանց հավատքն ու վճռականությունը և վստահեցրել, որ եկեղեցին, հատկապես` Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը ամեն կերպ զորավիգ կլինի իրենց՝ հնարավորության սահմաններում օգնելով կարիքավորներին։
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության աջակցությամբ Հալեպում վերանորոգվում է Ս. Գևորգ եկեղեցին