Անքնության և ճարպակալման միջև ուղիղ կապ կա

Վատ կամ ոչ լիարժեք քունը հանգեցնում է սթրեսների և դեպրեսիաների, որի հետևանքով մարդիկ սկսում են անառողջ սնունդ ավելի շատ օգտագործել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի - Sputnik. Բժիշկների կարծիքով ՝ անքնությունը հանգեցնում է նրան, որ մարդը նյարդային է դառնում, արագ հոգնում է և սկսում անընդհատ ուտել, գրում է inc-news–ը։
Աստիճանաբար օրգանիզմում տեղի են ունենում հորմոնալ խախտումներ, որոնք էլ քաշի ավելացման, ապա ՝ ճարպակալման են հանգեցնում։ Դա էլ իր հերթին մի շարք քրոնիկ հիվանդությունների, այդ թվում ՝ շաքարային դիաբետի զարգացման պատճառ է դառնում։
«Ռումբ» է օրգանիզմի համար. սննդաբանը խոսել է բուսական մսի վնասակարության մասին
Գիտնականները վաղուց արդեն ապացուցել են, որ քնի խանգարումների դեպքում խախտվում է օրգանիզմի նյութափոխանակությունը և ուղեղն անընդհատ ազդակ է ուղարկում մարդուն, որ սովի զգացում կա։
Շատերը նման իրավիճակներում փորձում են խիստ դիետաներ պահել։ Սակայն, բժիշկների կարծիքով, առաջին հերթին անհրաժեշտ է կարգավորել քնի ռեժիմը։ Եվ միայն դրանից հետո սկսել պայքարել ավելորդ քաշի դեմ։ Նախապատվությունը, իհարկե, պետք է տալ սպորտին և առողջ սննդին։