ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik. Եղանակային անբարենպաստ պայմանների և կորոնավիրուսի նոր` «օմիկրոն» մանրէահիմքի պատճառով աշխարհում չեղարկվող թռիչքների թիվը գնալով ավելանում է։ Flightaware-ից տեղեկանում ենք, որ միայն այսօր արդեն իսկ 3590 չվերթ է չեղարկվել, իսկ 5674 չվերթ էլ հետաձգվել է։
Նշենք նաև, որ ամենաշատը չեղարկվել են China Eastern ավիաընկերության չվերթերը։ Բացի այդ, չեղարկված չվերթերից 1431-ը բաժին է ընկնում դեպի ԱՄՆ կամ ԱՄՆ-ից չվերթերին։
Ի դեպ, երեկ ընդհանուր առմամբ 3894 թռիչք է հետաձգվել։