ՌԱԴԻՈ

Ծխախոտային արտադրության տված օգուտը «պատիկներով» ավելի ցածր է, քան վնասը. Արսեն Թորոսյան

ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին օրենքին։
Sputnik
Տեսչական մարմինները պետք է հետևեն, որպեսզի լիարժեքորեն կյանքի կոչվեն հունվարի 1-ից ուժի մեջ մտած օրենքի դրույթները, բայց չի բացառվում, որ դրանք 2 օր հետո 100 տոկոսով չկատարվեն, քանի որ մշակութային և վարքաբանական փոփոխություններ պետք է լինեն նաև տնտեսվարողների մոտ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը։

«Առողջապահության նախարարությունը, որն օրենքի հեղինակն է, պետք է իրականացնի իրազեկման լայն արշավներ և չսպասի նրան, որ տնտեսվարողները պարտավոր են կարդալ բոլոր օրենքներն ու իմանալ իրենց անելիքը։ Ծխախոտի ցուցադրության արգելքը վերաբերում է բոլոր տեսակի ծխախոտային արտադրատեսակներին, այսինքն` բոլորն ընկնում են նույն կարգավորման տակ»,– նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորը։

Թորոսյանի կարծիքով` պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ կա մարդակային մի քանի հիմնարար իրավունք, օրինակ` առողջ լինելու իրավունքը կամ կյանքի իրավունքը, որոնք գերակա են մյուս բոլոր իրավունքներից։
Ըստ նրա` մյուս կողմից ոչ ոք որևէ մեկի ծխելու «իրավունքը» չի սահմանափակում, պարզապես վերոհիշյալ օրենքի դրույթները վերաբերում են ծխախոտային ապրանքատեսակների ցուցադրության և կոնկրետ տեղերում ծխելու արգելքին։ Թորոսյանի պնդմամբ` օրենքով պաշտպանվում է այն մարդկանց իրավունքը, որոնք ցանկանում են մնալ առողջ ու ապրել երկար։
Փորձում ենք աստիճանաբար ծխախոտը դուրս բերել նորմալ ապրանքատեսակների շարքից. Բազարչյան
«Ծխախոտը մեր երկրում տարեկան սպանում է մի քանի հազար մարդու։ Դրանց թվում են թե՛ ծխողները, թե՛ երկրորդային ծխի ազդեցության տակ եղած անձինք։ Մեր տնտեսությանը հասցվում է միլիարդավոր դրամների վնաս առողջապահական ծախսերի մասով։ Ապացուցված իրողություն է այն, որ աշխարհում ծխախոտային արտադրության տված օգուտը պատիկներով ավելի ցածր է, քան վնասը»,– ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորը։
Թորոսյանի խոսքով` օրենսդրության հետևելը երբեք ստերիլ չի լինում, ուստի անհրաժեշտ է շարունակական ջանքեր գործադրել, որպեսզի դրան հետևելը դառնա ավելի արդյունավետ թե՛ իրազեկման, թե՛ վարչարարության միջոցով։
ՌԱԴԻՈ
Ո՞ր դեպքում ՊՇՌ թեստ հանձնելու հարց չի առաջանա. Արսեն Թորոսյանը` նախարարի հրամանի մասին
Նշենք, որ հունվարի 1-ից ուժի մեջ են մտել դեռևս 2020 թվականի փետրվարի 13-ին ընդունված ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին օրենքի մի շարք կարևոր դրույթներ: 2022 թվականի մարտի 15-ից էլ ուժի մեջ կմտնեն նաև հանրային սննդի բոլոր օբյեկտներում (փակ և բաց) բոլոր տեսակի ծխախոտային արտադրատեսակների օգտագործման արգելքի դրույթները։
Ըստ այդ դրույթների` այսուհետ արգելված են ծխախոտային որևէ արտադրատեսակի՝ ավանդական ծխախոտի, էլեկտրոնային (տաքացվող) ծխախոտի, հեղուկների հիմքի վրա նիկոտինային արտադրատեսակի (վեյպ), նիկոտինի մատակարարման էլեկտրոնային սարքերի հրապարակային ցուցադրությունը վաճառքի կետերում և հանրային սննդի օբյեկտներում, ինչպես նաև արգելվում է դրանց ապրանքային նշանների կամ խորհրդանիշների՝ սպառողի համար տեսանելի վայրում տեղադրումը։