ՔՊ–ական պատգամավորներից 2-ը հրաժարականի դիմում են ներկայացրել

Սերգեյ Մովսիսյան
Պատգամավորների լիազորությունները կդադարեցվեն, եթե նրանք 1 շաբաթվա ընթացքում դիմումները հետ չվերցնեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 2 պատգամավոր` Սեդրակ Թևոնյանն ու Սերգեյ Մովսիսյանը, այսօր հրաժարականի դիմումներ են ներկայացրել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ազգային ժողովի մամուլի ծառայությունը։
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարություններ է տարածել առ այն, որ եթե հրապարակումից հետո մեկ շաբաթվա ընթացքում պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված։
Փորձելու են աշխարհի տակ ինչ կա` կապել ինձ հետ. Սանոսյանը` «ԵվրոԱսֆալտի» հետ կապի մասին
Նշենք, որ Սեդրակ Թևոնյանը Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանի որդին է։
Երկուսն էլ պատգամավոր են եղել նաև 2019-2021թվականներին, այն ժամանակ ԱԺ էին անցել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ցուցակով, իսկ 2021թ. հունիսի 20-ին պատգամավոր էին ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:
Հանձնաժողովի փոխնախագահի հարցը մնում է առկախված. ՔՊ–ն իրավական լուծում է փնտրում
Ոչ մի կոշիկ, կոստյում, գլխարկ. Փաշինյանը չթաքցրեց, թե որ Սահմանադրությանն է կողմ