ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. Եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով, ինչպես նաև կորոնավիրուսի նոր` «Օմիկրոն» մանրէահիմքի պատճառով աշխարհում այսօր հազարավոր թռիչքներ են չեղարկվել, տեղեկանում ենք flightaware-ից։
Այսպես, այսօր մինչ այս պահը չեղարկվել է 3721 չվերթ, որից 2232-ն բաժին է ընկնում դեպի ԱՄՆ կամ ԱՄՆ-ից չվերթերին։ Ամենաշատը չեղարկվել են China Eastern ավիաընկերության չվերթերը։
Բացի այդ, 7202 թռիչք էլ հետաձգվել է։
Մասնագետները կարծում են, որ B.1.1.529-ն («Օմիկրոն» մանրէահիմքը) ի սկզբանե զարգացել է ՁԻԱՀ–ով հիվանդ կամ վարակակիր, թույլ իմունիտետ ունեցող մարդկանց մոտ։
Վարակման հարյուրավոր դեպքեր են գրանցվել Հոնկոնգում, Իսրայելում, Բելգիայում, Չեխիայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Իտալիայում, Ավստրալիայում, Պորտուգալիայում, Շոտլանդիայում, Նիդեռլանդներում, որտեղ վարակը դրսից է բերվել։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը արտակարգ նիստի ժամանակ B.1.1.529-ը համարել է «մտահոգիչ» ու այն անվանել հունական «Օմիկրոն» տառով։ Դրանով կարող են վարակվել թե՛ Covid-19-ով վարակվածները, թե՛ պատվաստվածները։