Մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում

Շտապօգնություն. Արխիվային լուսանկար
Վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. Մահվան ելքով վրաերթ է այսօր տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com–ը, ժամը 19։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 73-ամյա Միսակ Ք-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Չարենցի 1 հասցեում՝ ՀՀ ոստիկանության վարչական շենքի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել միջին տարիքի կին հետիոտնի։

Վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, սակայն դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է հետիոտնի մահը։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։