Ապօրինի ձկնորսության դեպք Արծվանիստում. մեքենայի բեռնախցիկից 69 հատ սիգ է հայտնաբերվել

Ոստիկանության Մարտունու բաժին են բերման ենթարկել Արծվանիստ գյուղի 2 բնակչի։
Sputnik
Գեղարքունիքի ոստիկանները ապօրինի ձկնորսության դեպք են բացահայտել` մեքենայի բեռնախցիկից 27 կգ քաշով 69 հատ սիգ է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանությունը։
Ըստ հաղորդագրության` ոստիկանության ծառայողներն Արծվանիստ գյուղի «Կարմիրավազ» կոչվող տարածքից, ապօրինի ձկնորսություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Մարտունու բաժին են բերման ենթարկել Արծվանիստ գյուղի 2 բնակչի՝ իրենց մեքենայով և մոտորանավակով հանդերձ։
Բերման ենթարկվածները մեքենայի բեռնախցիկից հանել են 27 կգ ընդհանուր քաշով՝ 69 հատ սիգ և 1 իշխան։
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Ինչ պետք է անի ՇՄ-ն, որ և՛ գայլերը կուշտ լինեն, և՛ ոչխարները ողջ մնան
Հիշեցնենք, որ ձկների ձվադրման ժամանակաշրջանով պայմանավորված` մինչև հունվարի 15-ը արգելվում է ձկնորսությունը Սևանա լճում։ Ոստիկանությունը, համագործակցելով մյուս պատկան մարմինների հետ, իրականացնելու է հետևողական հսկողություն։
«Ըմբռնումով են մոտենում արգելքին». Սևանա լճից դուրս են բերվել ձկնորսական ապօրինի ցանցերը