ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Այսօր մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը` հավելելով, որ վթարը տեղի է ունեցել ժամը 16։00-ի սահմաններում։
Կոտայքի մարզի բնակիչ` 28-ամյա Արարատ Հ-ն իր վարած Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենայով Գողթ գյուղի սկզբնամասում վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի։ Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Գառնի գյուղի ամբուլատոր կենտրոն, որտեղից ժամանած բժիշկների ու վարորդի օգնությամբ վրաերթի ենթարկվածներին տեղափոխել են հիվանդանոց։
Սակայն մինչ դեպքի վայրում աշխատել են ոստիկանները, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վրաերթի ենթարվածներից մեկը մահացել է:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Ոստիկանները պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ՝ 51-ամյա Սուսաննա Ս.-ն է։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը։