«Փյունիկ» ՖԱ-ից ֆուտբոլիստներ են հեռացել

Ֆուտբոլային հանդիպում
Ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում ֆուտբոլիստներին և հաջողություն մաղթում հետագա կարիերայում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. «Փյունիկ» ֆուտբոլային ակումբից հեռացել են եզրային հարձակվող Լազար Յովանովիչը, դարպասապահ Սևակ Ասլանյանը և պաշտպան Սուրեն Հարությունյանը։ Տեղեկությունը հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Ֆուտբոլիստների հետ պայմանագրերը խզվել են երկկողմ համաձայնությամբ»,– նշված է հաղորդագրության մեջ։
Լազար Յովանովիչը «Փյունիկին» էր միացել 2021թ.-ի սեպտեմբերին: 28-ամյա սերբ ֆուտբոլիստը թիմի կազմում անցկացրել է 6 խաղ:
«Ռեալը» հետաքրքրված է հայազգի ֆուտբոլիստ Արսեն Զախարյանով
Սևակ Ասլանյանը և Սուրեն Հարությունյանը հանդիսանում են «Փյունիկի» սաներ և մրցաշրջանի աշնանային հատվածում հանդես էին գալիս «Փյունիկ Ակադեմիայում»: Սևակ Ասլանյանը նաև 3 խաղ է անցկացրել «Փյունիկի» կազմում՝ Բարձրագույն խմբում իր նորամուտը նշելով 2020թ.-ի հունիսին:
«Փյունիկ» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնում Լազար Յովանովիչին, Սևակ Ասլանյանին և Սուրեն Հարությունյանին ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի համար և մաղթում հաջողություն հետագա կարիերայում։
Բաժանվել ենք ձեռք սեղմելով. Վարդան Մինասյանը` «Արարատ-Արմենիայի» և հավաքականի մասին