Հայ-ռուսական համալսարանը ԲՏԱ նախարարությունից դրամաշնորհ է ստացել ԱԹՍ-երի մշակման համար

Հայ–ռուսական սլավոնական համալսարան
ԱԹՍ-ները բաղկացած կլինեն մոդուլներից. յուրաքանչյուր մուդուլի համար կլինեն մի քանի այլընտրանքային ֆիզիկական սարքեր՝ կախված լուծվող խնդրից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Հայ-ռուսական համալսարանը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից ստացել է դրամաշնորհ ԱԹՍ-ների մշակման համար։ Տեղեկությունը հայտնում է Հայ-ռուսական համալսարանը։
Հայ-ռուսական համալսարանի հայտարարած ծրագրի իրականացման համար բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ՀՌՀ-ին կտրամադրի 20 մլն դրամ։
ԲՏԱ նախարարությունը տիեզերական տեխնոլոգիաների դրամաշնորհների մրցույթ կհայտարարի
Ծրագրի հիմնական նպատակն է ստեղծել փոքր և միջին չափերի անօդաչու թռչող սարքերի կառուցման, վերահսկման և կառավարման ունիվերսալ համակարգ, որը թույլ կտա ընտրել կոնկրետ խնդրի համար անհրաժեշտ սարքավորումը։ ԱԹՍ-ները բաղկացած կլինեն մոդուլներից. յուրաքանչյուր մուդուլի համար կլինեն մի քանի այլընտրանքային ֆիզիկական սարքեր՝ կախված լուծվող խնդրից։
Այս ծրագրի իրականացման արդյունքում կհեշտացվի փոքր և միջին չափերի տարբեր ԱԹՍ-ների կառուցումն իրենց հիմնական ծրագրային ապահովմամբ ու գործառույթներով։
Եվրամիությունը և ԲՏԱ նախարարությունը Հայաստանում էլեկտրոնային համակարգեր կներդնեն
Նախագիծն իրականացվում է Հայ-ռուսական համալսարանի երկու նոր՝ «Ինտելեկտուալ համակարգեր և ռոբոտատեխնիկա», «Անլար հաղորդակցություն և սենսորներ», մագիստրոսական ծրագրերի ուսումնական գործընթացի շրջանակներում։
Ծրագրին մասնակցում են 14 ուսանող, որոնց համալսարանը տրամադրում է ամսական 200 000 դրամի չափով կրթաթոշակ։