Հրդեհ է բռնկվել Երևանի Էրեբունու փողոցի շենքերից մեկի 9-րդ հարկի բնակարանում

Հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու համար դեպքի վայր են մեկնել 5 մարտական հաշվարկ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի - Sputnik. Երևանի Էրեբունու փողոցի շենքերից մեկի 9-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հրդեհի մասին ահազանգն ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացել են այսօր` դեկտեմբերի 27-ին, ժամը 06:12-ին։
Կեղծ զանգեր, 2100 երկրաշարժ և հետցնցում, աննախադեպ ցուցանիշներ. ԱԻ նախարարի հարցազրույցը
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։
Գյումրու տներից մեկում հրդեհ է բռնկվել, ներսում հայտնաբերված քաղաքացուն ԲԿ–են տեղափոխել
Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:22-ին, մարվել՝ 07:40-ին: