Հարցրեք Ալիսային, կամ ինչու են Հայաստանում թերահավատորեն վերաբերվում թվայնացմանը

Այցելուն գրադարանի համակարգչային սրահում
Տեխնիկական առաջընթացը հնարավոր չէ կանգնեցնել, ու թվային տեխնոլոգիաները ներթափանցում են արդեն մարդու կենսագործունեության բոլոր ոլորտները, ինչին շատ քաղաքացիներ կասկածամտորեն են վերաբերվում: Sputnik Արմենիայի սյունակագիրը մտորում է՝ ինչպիսին է իրավիճակը մեր երկրում։
Sputnik
Իշխանության հանդեպ վստահությունը դեռ կարելի է վերականգնել, թվային տեխնոլոգիաների հանդեպ վստահության հետ կապված ամեն ինչ ավելի բարդ է. այստեղ ազդում է ծանոթ բաների հանդեպ հակումը և զգուշավոր վերաբերմունքը դեպի անծանոթ ամեն ինչ։ Այնուամենայնիվ, ուզում ենք դա, թե ոչ, մենք արդեն ապրում ենք թվայնացման դարաշրջանում, և գործընթացը հնարավոր չէ կանգնեցնել ։ Իմաստ էլ չունի։
Գրամեքենայից համակարգչային ստեղնաշարին անցնելու գործընթացն ինձ համար դժվար էր անցնում ու դեռ հայտնի չէ՝ որքան կետևեր, եթե չլինեին դրամարկղում աշխատող տիկնայք, որոնք կոմունալ ծառայությունների համար վճար էին ընդունում: Տիկնայք, որոնք դեռ հիշում էին էլեկտրական հաշվիչներից առաջ եղած փայտե հատիկներով հաշվիչները, հիմա վստահ տպում էին համակարգչի ստեղնաշարի վրա ու հանգիստ տպիչից հանում կտրոնները։
Չյուրացված դասերի երկիրը, կամ արդյո՞ք կարող է հայ վարսավիրը միլիոնատեր դառնալ ԱՄՆ-ում
Ահա ես մտածեցի, որ դրամարկղի կանայք հաստատ համակարգչային հանճարներ չեն, բայց եթե նրանք տիրապետում են նոր տեխնոլոգիային, ես ինչո՞վ եմ պակաս։ Պարզվեց՝ ես էլ կարող եմ։
Այստեղից անցում կատարենք ինտերնետին, որից, Քաղաքացիական հասարակության հետազոտությունների կենտրոնի պնդմամբ, Ռուսաստանում չեն օգտվում քաղաքացիների 14 տոկոսը։ Դա շատ է, նույնիսկ եթե համեմատենք ոչ թե Ամերիկայի հետ, որտեղ առանց դրա քայլ անել չի կարելի, այլ զարգացած եվրոպական երկրների հետ։ Ոչ ոք չի հաշվել՝ Հայաստանում քանի տոկոսը չի օգտվում համացանցից, բայց փաստ է, որ գյուղական բնակավայրերում ապրողների մեծ մասի գրպաններում բջջային հեռախոսներ կան, իսկ համացանցն ակնհայտորեն նրանց կողքով է անցնում։ Թանկ է, անհասկանալի, անհուսալի, և ընդհանրապես, ինչի համար է այն պետք ջաջուռցի հողագործին։
Ինչու թոշակառուն պիտի ուրախանա, եթե Սամվել Ալեքսանյանի ու մյուսների փողերը շատանան
Եթե ռուս մասնագետների եզրակացությունները կիրառենք հայկական իրականության մեջ (իսկ նման անալոգիան տեղին է), հետևյալ պատկերը կստանանք։
Ինտերնետին, առավելևս՝ թվայնացմանը, թարս են նայում, նախևառաջ 55-ից մեծ, ոչ լիարժեք միջին կրթությամբ մարդիկ, որոնք համոզված են, որ իրենց կյանքի ու գործունեության հարցերի վերաբերյալ որոշումներ պետք է կայացնեն մարդիկ, ոչ թե պետական ծառայությունների հարթակներում աշխատող համակարգեր, որոնք ընդհանուր առմամբ կազմում են, այսպես կոչված, «արհեստական բանականությունը»:
Փայտփորիկի գլուխը չի ցավում, կամ ինչի մասին է խոսում քարտեզի վրա Հայաստանի ուրվագիծը
Ինչո՞ւ է այդպես ստացվում։ Տարիքով մարդիկ վախենում են կիսվել իրենց անձնական տվյալներով, վստահ են, որ ինքնաթիռի թղթային տոմսն ավելի հուսալի է, քան էլեկտրոնային տոմսը, որ տեսախցիկները պետք է հայտնաբերեն չարագործներին, ոչ թե ամեն պատահած մարդուն, դրան գումարվում են խոսակցությունները բջջային հեռախոսների համատարած գաղտնալսման մասին: Եվ դա այն դեպքում, երբ հայերը միշտ աչքի են ընկել բաց լինելով, հատկապես փոքր քաղաքներում ապրող մարդիկ, էլ չենք խոսում գյուղերի մասին. այնտեղ բոլորը բոլորի մասին ամեն ինչ գիտեն։
Ռուսաստանին բնորոշ իրավիճակը, որն առանց փորձագիտական գնահատականների էլ հաստատվում է նաև Հայաստանում։ Ռուսաստանի քաղաքացիների գրեթե 40 տոկոսը կնախընտրեր փաստաթղթեր ներկայացնել թղթային տեսքով, 43 տոկոսը՝ խառը (թղթային – էլեկտրոնային) ու միայն 17 տոկոսը՝ ինտերնետի միջոցով: Հայաստանում ևս հաստատ նման իրավիճակ է։
Ինչու է այդպես` հարցազրույցներից մեկում պարզաբանել է մեր հայրենակից, էլեկտրոնային հաղորդակցության ռուսական ասոցիացիայի գլխավոր վերլուծաբան Կարեն Ղազարյանը. «Բանն այն է, որ շատերը չեն վստահում փաստաթղթերի ներկայացման էլեկտրոնային տարբերակին, քանի որ անհնար է հեշտ ստուգել տվյալների ճշգրտությունն ու ապահովությունը։ Անձնական տեղեկություն ես հայտնում ու չես իմանում՝ ում մոտ հայտնվեց»։
Այստեղ հայկական պարադոքս է։ Մի կողմից մարդկանց հանդեպ բաց լինելը, առաջինը ձեռք մեկնելու ձգտումը, իսկ մյուս կողմից՝ անհավատությունն այն ամենի հանդեպ, ինչն անձնական շփումների սահմաններից դուրս է։ Հավատում ենք նրան, ինչ երևում է, ծանոթ է, հասկանալի և ընկալելի է։ Մնացած ամեն ինչը կասկածելի է։
Ամեն մեկը Հայաստանը յուրովի է տեսնում, կամ ինչպես խիստ տատը սպառնաց Ջաննա Թութունջյանին
Մեջբերում Կարեն Ղազարյանից․ «Թոռները սովորեցնում են տատիկին տեսակապով շփվել, բայց հարցին` արդյո՞ք նա օգտվում է ինտերնետից, տատը հավանաբար բացասական կպատասխանի։ Ինտերնետի իմաստը չհասկացնելուց հետևում է դրա նկատմամբ բացասական վերաբերմունքը։ Բացի այդ, կարևոր է հաշվի առնել սոցիալական ասպեկտը: Ոմանց ավելի հարմար է գալ, միանգամից ներկայացնել բոլոր փաստաթղթերն ու ձեռքի հետ շփվել։ Դա վերաբերում է հատկապես տարեց մարդկանց»:
Իսկապես։ Հազվադեպ է լինում, երբ գալիս ենք սոցիալական սպասարկման հաստատություն ու սահմանափակվում չոր պաշտոնական խոսակցությամբ այն անձի հետ, որն ընդունում է փաստաթղթերը: Հայ մարդը, հատկապես տարիքով մարդը, հաստատ կհարցնի՝ ինչ կա–չկա, դեսից–դենից կխոսի, իսկ ընդունողը չի կարող չպատասխանել, որից հետո մարդիկ հասկանում են, որ «տանը կարող է ջերմ լինել ոչ միայն վառարանից»:
Ջո Բայդենի և Վիլյամ Սարոյանի տարբերությունը, կամ «ծերություն» հիվանդություն չկա
Ուշադրություն դարձրեք, որ Երևանում սուպերմարկետների պակաս վաղուց չկա, բայց մարդիկ իրենց բակի խանութն են գնում ոչ միայն այն պատճառով, որ մոտ է, այլ նաև այն պատճառով, որ դա ասել-խոսելու լավ տեղ է։
Իսկ ինչ կարող ես հարցնել ինտերնետից: Ալիսան, որն այսօր ամեն ինչ գիտի, զրույցների համար չէ, նա հարցերի պատասխանների ու հանձնարարությունների կատարման համար է:
Ուրիշ ի՞նչ։ Հիմնական սպառնալիքներից մարդիկ առանձնացնում են այն, որ համակարգն է որոշում իրենց աշխատանքի արդյունավետությունը։ Կարծես թե դա լավ է՝ համակարգին հնարավոր չէ շողոքորթել, բայց միևնույն է, մեքենան կարող է մեկ վայրկյանում բարդ հաշվարկներ անել, իսկ մարդու ցավը զգալ ու որոշում կայացնելիս այն հաշվի առնել չի կարող։
«Հայաստանի օդն ինձ ուժ տվեց...», կամ ինչպես անանուն շամպայնը ապշեցրեց անվանի հյուրին
... Ինչևէ, էլեկտրոնային-հաշվողական տեխնոլոգիաների ներդրումը մարդու կենսագործունեության բոլոր ոլորտներում շարունակվում է, դրան դիմադրելը ոչ թե անհույս, այլ անիմաստ է։ Նույնն է թե մարդիկ մինչև հիմա գրամեքենայի վրա տպեին կամ փայտե հաշվիչ սարքերով հաշվարկներ անեին: Ամեն ժամանակաշրջան հասարակության առջև իր խնդիրներն է դնում, ու դրանք պետք է լուծել՝ ժամանակից հետ չմնալու համար։ Կասկածու՞մ եք, հարցրեք Ալիսային։