Բժիշկն ասել է՝ ինչպես է սթրեսն ազդում օրգանիզմի վրա

Արտասվող աղջիկ
Նյարդաբանը հորդորում է սթրեսային խանգարումների նշաններ հայտնաբերելու դեպքում անմիջապես դիմել մասնագետի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի - Sputnik. Սթրեսի են հանգեցնում կյանքի ռիթմը, ուրբանիզացիան, օրվա ընթացքում կոնֆլիկտային շփումների քանակի աճը կամ սոցիալական պայմանների անհամապատասխանությունը մարդու կենսական կարիքներին։ «Իզվեստիայի» հետ զրույցում ասել է «ՍՄ-կլինիկայի» բժիշկ-նյարդաբան Նադեժդա Բոյարինովան:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ սթրեսը շատ է տարածվել ու վերածվել է «XXI դարի համաճարակի», իսկ ՄԱԿ-ն իր զեկույցում «21-րդ դարի ժանտախտ» է անվանել աշխատանքային սթրեսը։
Բոյարինովան նշել է, որ գիտնականներն առանձնացնում են սթրեսի հետևյալ տեսակները՝ տեղեկատվական, հետտրավմատիկ, զգացմունքային:
Մյասնիկովը հայտնել է` ինչին է վնաս կաթը չափից ավել օգտագործելը
«Անկախ սթրեսի տեսակից, որպես կանոն, մարդու մոտ շատ արագ տագնապ է առաջանում որպես հոգեֆիզիոլոգիական ազդանշան այն մասին, որ սթրեսի հանդեպ արձագանքն արդեն սկսվել է, և ապագայում այն կարող է հանգեցնել կենսաքիմիական ու ֆիզիոլոգիական փոփոխությունների, որոնք իրենց հերթին կարող են հանգեցնել ներքին օրգանների ու համակարգերի ամենատարբեր հիվանդությունների»,– պարզաբանել է մասնագետը:
Սթրեսը կարող է առաջացնել ինչպես գլխուղեղի կառուցվածքային փոփոխություններ, այնպես էլ օրգանիզմում հորմոնալ անհավասարակշռություն: Խրոնիկ սթրեսը կարող է հիշողության խանգարումների հանգեցնել, բարձրացնել արյան մեջ կորտիզոլի (սթրեսի հորմոն) մակարդակը, նվազեցնել նեյրոնների միջև կապերը, ինչի պատճառով նյարդային համակարգը կորցնում է բոլոր կողմերից ուղեղի բջիջներում ստացվող տարբեր ազդանշանները բավարար քանակությամբ ընդունելու ու մշակելու ունակությունը:
Հայտնի է վաղաժամ ծերությունից օրգանիզմը պաշտպանելու պարզ եղանակը
Հետագայում, ըստ բժշկի, այդ բոլոր փոփոխությունները կարող են դեպրեսիայի հանգեցնել։ Այդ դեպքում ընդհանուր առմամբ շատ կարևոր նյութերի՝ դոֆամինի, սերոտոնինի, նորադրենալինի զգալի անհավասարակշռություն է առաջանում։ Իսկ այդ նյութերը շատ կարևոր դեր ունեն զգացմունքների, տրամադրության, քնի, ագրեսիայի, ապատիայի, սննդային վարքի ու վարքագծային ռեակցիաների գոյացման հարցում։
Արդյունքում ձևավորվում են բազմաթիվ հիվանդություններ, որոնց պատճառով մարդը բեռ է դառնում ոչ միայն ընտանիքի, այլև հասարակության համար, քանի որ հետազոտության ու բուժման ահռելի ծախսեր են ի հայտ գալիս։
Բժիշկը կոչ է արել սթրեսային խանգարումների նշաններ հայտնաբերելու դեպքում չփորձել ինքնուրույն հաղթահարել դրանք, այլ ամբողջական ախտորոշման համար դիմել մասնագետին:
Սննդաբանն ասել է՝ արագ նիհարելու համար երբ է պետք ընթրել
Ինչպես բուժել հազը տնային պայմաններում