«Լսելու եմ նախագահի շնորհավորանքը». Պուտինն ասել է, թե ինչ է անելու ամանորյա գիշերը

Վլադիմիր Պուտինը «Ռոսիա 1» - ի եթերում ասել է, թե ինչ է անելու Ամանորի գիշերը և ով է նվերներ ընտրում թոռների համար:
Sputnik
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կատակել է, որ Ամանորի գիշերը կլսի նախագահի շնորհավորանքը:
«Դե, ինչ։ Պետք է մտերիմների հետ դիմավորել Նոր տարին, լսել նախագահին... նախագահի շնորհավորանքը», - ասել է նա «Ռոսիա 1» հեռուստաալիքով հեռարձակվող «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդաշարի ժամանակ ։
Ռուսաստանի նախագահն ասել է նաեւ, որ ինքն է թոռների համար ամանորյա նվերներն ընտրում:
«Բայց, ցավոք, ես չեմ գնում գնումների. հիմա այլ կերպ ինչ-որ բան ընտրելու հնարավորություն կա, և ես փորձում եմ դա անել ինքս», - ասել է Պուտինը։
Ռուսաստանի նախագահը հույս է հայտնել, որ թոռներին դուր կգան Ամանորին իրենց ընտրած նվերները: