ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik․ 90 տարեկանում վախճանվել է անգլիական եկեղեցու արքեպիսկոպոս, 1984 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Դեսմոնդ Տուտուն: Տեղեկությունը հայտնում է Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահի մամուլի ծառայությունը։
«Նախագահ Սիրիլ Ռամաֆոսան բոլոր հարավաֆրիկացիների անունից խորին վշտակցություն է հայտնում պատվավոր արքեպիսկոպոս Դեսմոնդ Մպիլո Տուտուի մահվան կապակցությամբ», - ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ արքեպիսկոպոս Տուտուն, որը Խաղաղության Նոբելյան մրցանակի ողջ մնացած վերջին հարավաֆրիկացի դափնեկիրն էր, մահացել է Քեյփթաունում այսօր։