ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Կապանի արվեստի թանգարանում բացվել է «Մեծ հաղթանակի դեմքերը» ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են Հայրենական մեծ պատերազմի հայ վետերանների լուսանկարները: Այն կյանքի է կոչել Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչությունը (Երևանում Ռուսական տունը)։
«Մեծ Հաղթանակի դեմքերը». Երևանում Ռուսական տունը բացեց լուսանկարների յուրահատուկ ցուցահանդես Կապանում
© Photo : Пресс-служба РЦНК в Ереване
Բացման արարողությանը ներկա էին Երևանում Ռուսական տան ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը, տեղական իշխանությունների և ռուսական սահմանապահ ջոկատի ներկայացուցիչներ: Կապանում բնակվող 99-ամյա վետերան Վարդանուշ Թադևոսյանը նույնպես ներկաների շարքում էր։
«Մեծ Հաղթանակի դեմքերը». Երևանում Ռուսական տունը բացեց լուսանկարների յուրահատուկ ցուցահանդես Կապանում
© Photo : Пресс-служба РЦНК в Ереване
Տաթև/Ազատուհի Մնացականյանի նախագիծը նվիրված է Հայրենական մեծ պատերազմի 80-րդ տարելիցին։ Մնացականյանը եղել է Հայաստանի ավելի քան 50 քաղաքներում և գյուղերում՝ լուսանկարելով Հայրենական մեծ պատերազմի 110 վետերաններին: Նկարներում պատկերված հերոսներից ոմանք արդեն չկան:
«Նախագիծը նվիրված է Հայրենական մեծ պատերազմի վետերաններին` նրանց, ովքեր կռվել են ռազմաճակատում կամ ծառայել ընդհանուր գործին թիկունքում: Հերոսները չպետք է լինեն վերացական կերպարներ, այլ յուրաքանչյուրիս հիշողության և գիտակցության մեջ պետք է ունենան «դեմք»։ Այդ իսկ պատճառով մենք Հայաստանի իշխանությունների հետ քննարկել ենք ցուցահանդես կազմակերպելու հարցը ոչ միայն Երևանում, այլև մարզերում»,–ասել է Վադիմ Ֆեֆիլովը։
Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը ողջունել է ցուցահանդեսի բացումը քաղաքում՝ ընդգծելով ֆաշիզմի դեմ տարած ընդհանուր հաղթանակի պատմական հիշողության պահպանման կարևորությունը։
Նախագիծն իրականացվել է Երևանում Ռուսական տան, Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան աջակցությամբ։