Հանրապետության հրապարակում վառվեցին Երևանի գլխավոր տոնածառի լույսերը

Ամանորյա միջոցառումներ և հրավառություն, սակայն, այս տարի նույնպես չեն լինի։
Sputnik
Հանրապետության հրապարակում րոպեներ առաջ վառվեցին Երևանի գլխավոր տոնածառի լույսերը։
Նշենք, որ տոնածառը տեղադրվել է մեկամյա ընդմիջումից հետո։
2021–ի տարեմուտին հանրապետությունում ոչ միայն չեղան տոնական միջոցառումներ, այլև տոնածառ չտեղադրվեց։
Պատճառն արցախյան 44–օրյա պատերազմն էր, որի հետևանքով ունեցանք բազմաթիվ զոհեր, անհետ կորածներ ու գերիներ։
Շուրջ հազար արցախցի երեխաներ խաղաղապահներից ամանորյա նվերներ են ստացել
Այս տարի նույնպես Երևանի քաղաքապետարանն ամանորյա միջոցառումներ և հրավառություն չի կազմակերպի, չի գործի քաղաքապետարանի սուրբծննդյան տոնավաճառը: