Հարավային Օսեթիայում շարունակվում են ձնահոսքի տակ ընկած հինգերորդ զինծառայողի որոնումները

Տրանսկամի հարավօսական հատվածում ձնահոսքի տակ ընկած հինգ զինծառայողներից երկուսը մահացել են, ևս մեկին փնտրում են։
Sputnik
Հարավային Օսեթիայում փրկարարները շարունակում են ձնահոսքի տակ մնացած 5-րդ զինծառայողի որոնումները։
Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով աշխատանքներն առավոտյան դեմ դադարեցվել էին։ Այսօր առավոտյան` ժամը 10-ին, ՌԴ ԱԻՆ և Հարավային Օսեթիայի փրկարարները, ռուս զինվորականները, ճանապարհային ծառայության աշխատակիցները, կինոլոգներն ու բոլոր մյուս կառույցների ներկայացուցիչները վերսկսել են որոնումները։
Հարավային Օսեթիան Ռուսաստանի հետ կապող միակ ճանապարհը փակ է շարունակվող ձյան պատճառով, որն այս գիշեր ծածկել է նաև մայրաքաղաքը։ ԱԻՆ–ը նշում է, որ ձնահոսքի մեծ հավանականության և զրոյական տեսանելիության պատճառով ճանապարհները դեռ հնարավոր չէ մաքրել։
Ավելի քան 3 հազար ավտոմեքենա սպասում է, որ Լարսի ճանապարհը բացվի
Շինությունը, որում գտնվել են Ռոքի թունելը պահպանող ռուս 5 զինվորականները երեքշաբթի երկու ձնահոսքի տակ են ընկել։
Անդրկովկասյան մայրուղու հարավօսական հատվածում ձնահոսքի տակից դուրս բերած չորս զինծառայողներից երկուսը մահացել են։
Ողջ մնացած երկու զինծառայողները ստորին վերջույթների ցրտահարումով տեղափոխվել են Ցխինվալի բուժկենտրոն, նրանց վիճակը կայուն է։
Վրաստանից ՌԴ ճանապարհը մինչև դեկտեմբերի 23-ը փակ կլինի բոլոր տրանսպորտային միջոցների համար