Ֆրանսիացի զինվորականները սպանել են «Իսլամական պետություն» խմբավորման առաջնորդներից մեկին

Ֆրանսիական ուղղաթիռ. Արխիվային լուսանկար
Ֆրանսիան «Բարխան» ռազմական հակաահաբեկչական գործողությունը սկսել է 2014 թվականի օգոստոսին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Ֆրանսիացի զինվորականները սպանել են «Մեծ Սահարայի Իսլամական պետություն» ջիհադիստական խմբավորման առաջնորդներից մեկին։ Տեղեկությունը հայտնում է Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը։

«Հատուկ գործողության ընթացքում, որն իրականացվել է դեկտեմբերի 20-ին՝ Նիգերիայի իշխանությունների հետ սերտ համագործակցությամբ, Բարխան ուժերը վնասազերծել են Սուման Բուրային»,- նշված է նախարարության հաղորդագրությունում։

Ասվում է, որ սպանված գրոհայինը 2020 թվականի օգոստոսին մասնակցել է Նիգերում Ֆրանսիայի վեց քաղաքացիների սպանությանը։
Բուրան հայտնաբերվել է Տիլաբերի քաղաքից հյուսիս գտնվող EIGS պահպանության տարածքում, որից հետո նա չեզոքացվել է օդային հարվածներով։ Նշվում է, որ Բարխան ուժերը այնուհետև ուղղաթիռով գնացել են տարածքը խուզարկելու:
Թուրքիայում «Իսլամական պետության» 10 գրոհային է ձերբակալվել
Ֆրանսիան «Բարխան» ռազմական հակաահաբեկչական գործողությունը սկսել է 2014 թվականի օգոստոսին: Այն դարձել է «Սերվալ» գործողության շարունակությունը, որը ֆրանսիացի զինվորականներն իրականացրել են 2013 – 2014 թվականներին Մալիում: Ուժային գերատեսչությունների տվյալներով՝ գործողությանն ընդհանուր առմամբ մասնակցում է ավելի քան 5 հազար մարդ: Բացի ֆրանսիացի զինվորականներից, գործի են դրված Իսպանիայի, Մեծ Բրիտանիայի, Դանիայի, Չեխիայի և Էստոնիայի զինված ուժերի ստորաբաժանումներ, օգտագործվում են տասնյակ ռազմակայաններ Աֆրիկայի տարածքում, դրանցից երկուսը գտնվում է Մալիում: