Երևանի մետրոն համալրվել է 3 նոր վագոնով. Մարությանը ծանոթացել է հարմարություններին

Շարժակազմի արդիականացումն ու հիմնանորոգումն իրականացվել է բացառապես մետրոպոլիտենի տնտեսած միջոցների հաշվին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Երևանի մետրոպոլիտենի շարժակազմը համալրվել է ամբողջությամբ հիմնանորոգված և արդիականացված 3 վագոնով։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
1 / 4
Երևանի մետրոպոլիտենի շարժակազմը համալրվել է ամբողջությամբ հիմնանորոգված ու արդիականացված 3 վագոնով: Այս շարժակազմի հարմարություններին է ծանոթացել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
2 / 4

3 / 4

4 / 4

Նշվում է, որ քաղաքապետ Հայկ Մարությանը ծանոթացել է շարժակազմի հարմարություններին։

«Նոր շարժակազմի գիծ դուրս գալով՝ գլխավոր գծում արդեն կաշխատի 12 շարժակազմ։ Այսպիսով՝ վագոնային հավաքակայանում մետրոպոլիտենն ունենում է 3 վագոնից բաղկացած 3 շարժակազմ, որն էականորեն կթեթևացնի ուղևորների հարմարավետ տեղափոխումը»,– նշում են քաղաքապետարանից։

Շարժակազմի արդիականացումն ու հիմնանորոգումն իրականացվել է բացառապես մետրոպոլիտենի տնտեսած միջոցների հաշվին։
Քննարկվում է Երևանում մետրոյի երկու կայարան կառուցելու տարբերակը. էկոնոմիկայի փոխնախարար
Մետրոպոլիտենը ներկայում ընդհանուր առմամբ ունի ավելի քան 12,1 կմ-ոց շահագործվող գիծ, 10 կայարան, վագոնային հավաքակայանում առկա է 45 վագոն, որից շահագործվում է 33-ը։
Տարեկան մետրոն տեղափոխում է ավելի քան 20 մլն ուղևոր: