Թալանել են Աղվան Հովսեփյանի տունը

Աղվան Հովսեփյան. Արխիվային լուսանկար
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են միջոցառումներ՝ գողություն կատարած անձին կամ անձանց ինքնությունը պարզելու, նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Արագածոտնի Բյուրական գյուղում թալանել են ՀՀ նախկին գլխավոր դատախազ Հայաստանի քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի տունը։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com-ը և հավելում, որ Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 18-ին տեղի ունեցած գողության փաստով:
Այդ օրն անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Բյուրական գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի պատուհանը, մտել ներս և այնտեղից հափշտակել ոգելից խմիչքներ և հուշանվերներ:
Աղվան Հովսեփյանի գործով ՀՔԾ-ում ուշագրավ փաստաթուղթ կա. «Ժողովուրդ»
Գողության մասին ոստիկանություն ահազանգել է առանձնատան աշխատակից Լ. Վ.-ն: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ –հետախուզական և քննչական միջոցառումներ՝ գողություն կատարած անձին կամ անձանց ինքնությունը պարզելու, նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: