ՌԱԴԻՈ

Մերձկասպյան թուրքը հեռուն գնացող նպատակներ ունի. Վարդանովը` Ադրբեջանի պահանջի մասին

ՈՄԱ ռազմահայրենասիրական ՀԿ նախագահ, հետախույզ, ազատամարտիկ Վովա Վարդանովը Sputnik Արմենիայի տաղավարում անդրադարձել է ՈՄԱ-ի նկատմամբ ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի պահանջին։
Sputnik
Ադրբեջանի պահանջը ՄԱԿ-ի միջազգային դատարանին` հետախույզ, ազատամարտիկ Վովա Վարդանովի հիմնած ՈՄԱ ռազմահայրենասիրական կազմակերպության նկատմամբ հրատապ միջոց կիրառելու վերաբերյալ, ՀՀ իշխանությունները չեն քննարկել Վարդանովի հետ։
Հաագայի դատարանը կարևոր ձևակերպումներ արեց. ըստ Կիրակոսյանի` Ադրբեջանի դիմումը հայելային է
Նշենք, որ ՄԱԿ-ի միջազգային դատարանում Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գանգատում ադրբեջանական կողմը պահանջ է ներկայացրել միջոցներ ձեռք առնել Վովա Վարդանովի հիմնադրած ՈՄԱ ռազմահայրենասիրական ՀԿ-ի դեմ` պատճառաբանելով, որ կազմակերպությունը խտրականություն և ատելություն է տարածում ադրբեջանցիների նկատմամբ։ Թշնամի երկրի պահանջին անդրադառնալով՝ միջազգային դատարանը պահանջել է պարտավորեցնել անհատներին ու ՀԿ-ներին՝ դադարեցնել թշնամանքի ու ատելության խոսքի քարոզը։

«Չեմ կարծում, որ Հայաստանում այնքան վատ մարդիկ կլինեն ու ազգը գլխատելու, ձեռքերը կտրելու, ոտքերը կտրելու ցանկություն կունենան, որ փորձեն չեզոքացնել մեր ազգի ձեռքում եղած ոչ թե զենքը, այլ զենք բռնելու ուսման հնարավորությունը»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Վովա Վարդանովը։

Մինչև Հաագայի դատարան դիմելը Ադրբեջանը դեռ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրելուց հետո էր Վարդանովի, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի և Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարել` նրանց մեղադրելով ահաբեկչության մեջ։
Իսկ ընդհանուր առմամբ, հայ ազատամարտիկը թուրք-ադրբեջանական խոշորացույցի տակ է հայտնվել դեռ 2006 թվականից, երբ սկսեց քիչ թե շատ երևալ մեդիադաշտում։
Իրեն «ահաբեկիչ» անվանելու ադրբեջանական հայտարարությունները Վարդանովը ծիծաղելի է համարում։ Զավեշտն այն է, որ իրական ահաբեկիչները փորձում են իրենց պիտակը ուրիշներին կպցնել։
«Դավիթն էլ չի գա․․․». 3 ընկերներով զոհվեցին նույն խրամատում՝ հրադադարից րոպեներ անց
«Ինձ ահաբեկիչ հայտարարածների և՛ հայրն է եղել ահաբեկիչ (Հեյդար Ալիևը), և՛ ինքն է ահաբեկիչ, որովհետև իր ենթակաների ձեռքերով խաղաղ բնակչի կյանք խլողն ինքն է ահաբեկիչ, իսկ մենք ոչ մի անգամ նման գործողություններում ներգրավված չենք եղել։ Պատերազմի ժամանակ ես նույնիսկ ոչ թե Արցախի ՊԲ զորամասի հրամանատար, այլ ՀՀ ՊՆ զորամասերից մեկի հրամանատարն եմ եղել։ Մեծ ցանկության դեպքում անգամ ես չէի կարող ահաբեկիչ լինել։ Զորամասի հրամանատարին ինչպե՞ս կարող ես ահաբեկիչ անվանել, սա անգրագետ, աբսուրդ հայտարարություն է։ Որքանով տեղեկացված եմ` Ինտերպոլը չի ընդունել թուրքերի հայտը»,- նշեց ազատամարտիկը։
Միջազգային հետախուզում հայտարարելուց հետո հայ ազատամարտիկը ստիպված է զգուշավոր լինել ադրբեջանասեր կամ ադրբեջանցիներին մոտ կանգնած երկրներ այցելելիս։ Վարդանովը չի բացառում, որ, օրինակ, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա, Բելառուս, Ղազախստան այցելելիս կարող է ձերբակալվել, և չի վիճակվի Հայաստան վերադառնալու հարցը։ Սրանք այն հիմնական երկրներն են, որոնք կարող են Ադրբեջանին հանձնել հայ ազատամարտիկին, ինչպես դա արեցին Լապշինի դեպքում։
Վարդանովի կարծիքով, սակայն, մերձկասպյան թուրքերի արշավն ավելի շատ ո՛չ իր, ո՛չ էլ իր հիմնած կազմակերպության դեմ է։ Այն շատ ավելի հեռուն գնացող նպատակներ ունի։ Մերձկասպյան թուրքերն ուզում են հայ ազգի գիտակցության մեջ սպանել ազգ-բանակ գաղափարախոսությունը։

«Քանի որ մենք «հանճար» ենք, չհասկացանք, որ իրենց գլխավոր թիրախը նույնիսկ ՈՄԱ-ն չէ։ Նրանց իրական թիրախը դիմադրելու ընդունակ ժողովուրդն է, դիմադրելու ընդունակ ՀՀ բնակչությունն է, որովհետև ազգ-բանակ գաղափարը դա այն գաղափարն է, որը եթե բառերին շատ կոնկրետ նայես, թույլ կտա, որ Հայաստանը չոչնչանա, իսկ մենք այդ ազգ-բանակի գլխավոր գործիչներն ենք»,- պարզաբանեց Վարդանովը։

Հիշեցնենք` սեպտեմբերին Հայաստանի Հանրապետությունը գանգատ էր ներկայացրել ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարան ընդդեմ Ադրբեջանի՝ խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման հիմքով: Իր հայցում Հայաստանը պահանջում էր, որ Ադրբեջանն անհապաղ ազատ արձակի հայ գերիներին, քաղաքացիական պատանդներին և այլ պահված անձանց, որոնք գերեվարվել են 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին կամ դրանից հետո զինված բախումների ժամանակ։ Մինչ այդ Ադրբեջանը պետք է նրանց հետ վարվի ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի պարտավորությունների շրջանակում։
Ողջ մնալու արվեստը. առաջնագծի համար պատրաստվող կանայք ու տղամարդիկ` լուսանկարներում
Բաքուն պետք է ապահովի իրենց կողմից վերահսկվող տարածքում մշակութային հուշարձաններ (վանքեր, հուշարձաններ և այլն) այցելելու հնարավորությունը, ինչպես նաև իրական միջոցներ ձեռնարկի այդ հուշարձանների պահպանման համար:
Բաքուն էլ սեպտեմբերի 24-ին հայց էր ներկայացրել, որում պնդում է, թե իբր Հայաստանը մի շարք խտրական գործողություններ է իրականացրել և իրականացնում ադրբեջանցիների դեմ՝ նրանց ազգային և էթնիկ ծագման հիման վրա:
Դեկտեմբերի 7-ին դատարանը հրապարակեց իր որոշումը և Ադրբեջանից պահանջեց դադարեցնել հայերի նկատմամբ ռասայական ատելության հրահրումը։ Միջազգային դատարանը նույն պահանջը ներկայացրեց նաև Հայաստանին և կողմերին կոչ արեց ձեռնպահ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է իրավիճակի վատթարացման հանգեցնել։