«Լուսավոր Հայաստանը» Մամիկոն Ասլանյանին ձերբակալելու հետ կապ չունի. Մարուքյան

Մամիկոն Ասլանյան
Էդմոն Մարուքյանի խոսքով` անկախ Մամիկոն Ասլանյանի վարած քաղաքականությանը դեմ լինելուց և նրա թիմի հետ ունեցած տարաձայնություններից՝ ինքը մարդկային իմաստով միանում է նրա ազատության բոլոր կոչերին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը կապ չունի Վանաձորի համայնքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանին ձերբակալելու հետ։ Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը` վստահեցնելով, որ Ասլանյանի հետ շատ ջերմ հարաբերություններ ունի։

«Պարոն Ասլանյանն անձամբ գիտի, որ մենք չենք կարող կապ ունենալ իր քրեական գործի հետ, որը երեկ պարզվեց, որ սեպտեմբերին է հարուցվել», - հավելեց նա։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահի խոսքով՝ անկախ Ասլանյանի վարած քաղաքականությանը դեմ լինելուց և նրա թիմի հետ ունեցած տարաձայնություններից՝ ինքը մարդկային իմաստով միանում է նրա ազատության բոլոր կոչերին։
«Այո, նա կարող է մնալ ազատության մեջ, բայց թող քրեական գործը քննվի», - ասաց Մարուքյանը։
Հիշեցնենք` երեկ հայտնի դարձավ, որ Վանաձոր համայնքի նախկին ղեկավար Մամիկոն Ասլանյանը ձերբակալվել է։
Քննչական կոմիտեն հայտարարեց, որառերևույթ տվյալներ են ձեռք բերվել 2016թ. հոկտեմբերի 10-ից մինչև 2021թ. հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Մամիկոն Ասլանյանի կողմից իր պաշտոնական լիազորությունները չարաշահելու և անցնելու, անձնական այլ դրդումներով պաշտոնեական կեղծիք կատարելու՝ հանրորեն վտանգավոր արարքներ գործելու մի շարք հանգամանքների վերաբերյալ:
Մամիկոն Ասլանյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում. պաշտպաններ
Վեդիում նոր ընտրություններ կլինեն