Երևանում 31–ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. կինը տեղում մահացել է

Վրաերթ, արխիվային լուսանկար
Վարորդը փախուստի չի դիմել, զանգել է շտապօգնություն։ Դեպքի վայր եկած բժիշկներն արձանագրել են հետիոտնի մահը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Այսօր Երևանում մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ըստ հաղորդագրության` ժամը 07:30-ից 08:00-ն ընկած ժամանակահատվածում Երևանի բնակիչ, 31-ամյա Գոռ Խ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Գյուլբենկյան–Հրաչյա Քոչար փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 86-ամյա Ժաննա Մ.-ին:
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը վրաերթի է ենթարկել 7–ամյա երեխայի
Վարորդը փախուստի չի դիմել, զանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, օգնել է, որ վրաերթի ենթարկվածը բուժօգնություն ստանա, սակայն բժիշկները արձանագրել են հետիոտնի մահը: Դրանից հետո վարորդը ահազանգել է ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա սթափ է եղել:
Վրաերթ Կոտայքի մարզում. հետիոտնը տեղում մահացել է, վարորդը` դիմել փախուստի
Երևանում պարեկը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրված հատվածով անցնող հետիոտնին