Վրաերթ Կոտայքի մարզում. հետիոտնը տեղում մահացել է, վարորդը` դիմել փախուստի

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, իսկ վարորդի ինքնությունը պարզելու ու հայտնաբերելու ուղղությամբ համապատասխան գործողություններ են ձեռնարկվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Կոտայքի մարզի Երևան–Սևան ավտոճանապարհին այսօր` դեկտեմբերի 15–ին, մահվան ելքով վրաերթ է եղել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 15-ին, ժամը 07։20–ի սահմաններում, մեքենայի մակնիշն ու համարանիշը դեռևս անհայտ են։
Կայքը գրում է, որ վարորդը դեպքի վայրից փախուստի է դիմել, իսկ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։
Իրավապահ մարմինների աշխատակիցները Երեւան-Սևան ավտոճանապարհին՝ մահացու ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրում (15 դեկտեմբերի, 2021թ)․ Կոտայք
Ոստիկաններն օպերատիվ տվյալներով պարզել են մահացածի ինքնությունը` նա 58-ամյա Յուրիկ Ղայրամանյանն էր։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 242–րդ հոդվածի 2-րդ մասի (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) և 244 հոդվածի 1-ին մասի (Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը) հատկանիշներով։
Իրավապահ մարմինների աշխատակիցները Երեւան-Սևան ավտոճանապարհին՝ մահացու ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրում (15 դեկտեմբերի, 2021թ)․ Կոտայք
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ վրաերթ կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ: