ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. 2022 թվականին Եվրոպայի և Միջին Ասիայի զարգացող երկրների լավագույն համալսարանների վարկանիշում տեղ են գտել տարածաշրջանի 450 բուհեր, այդ թվում 5 բուհ՝ Հայաստանից։ Տվյալները ներկայացնում է բարձրագույն կրթության ոլորտում բրիտանական Quacquarelli Symonds վերլուծական ընկերությունը։
Երեք հայկական համալսարան բարելավել են իրենց դիրքերը վարկանիշային ցանկում, մի համալսարանի ցուցանիշները նվազել են։
1.
Հայ-ռուսական (Սլավոնական) պետական համալսարանը 131-րդ հորիզոնականից բարձրացել է 128-րդ հորիզոնական։2.
Երևանի պետական համալսարանը զբաղեցրել է 173-րդ տեղը (նախորդ տարի 179-րդն էր)3.
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը 241-ից 250-րդ տեղերը կիսել է Ռուսաստանի, Ուկրաինայի, Լեհաստանի, Բուլղարիայի, Լատվիայի և Տաջիկստանի բուհերի հետ: Նախորդ տարի ՀՊՏՀ-ն եղել է 251-300 տեղերում:4.
Ինչպես և նախորդ տարի, Պետական ճարտարապետաշինարարական համալսարանը 251-300–րդ տեղերը կիսել է Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Լեհաստանի, Ղազախստանի և Ուզբեկստանի համալսարանների հետ։5.
Հայաստանի Ամերիկյան համալսարանը (AUA) վարկանիշում 251-300-ից իջել է 301-350-րդ հորիզոնական, որտեղ նրան ընկերակցում են Ադրբեջանի, Թուրքիայի, Ուկրաինայի, Հունգարիայի, Ռումինիայի, Չեխիայի, Ղազախստանի, Մոլդովայի և Լատվիայի բարձրագույն ուսումնական հաստատությունները:Quacquarelli Symonds վարկանշային աղյուսակը գլխավորում է Մոսկվայի պետական համալսարանը։ Երկրորդ տեղում Կառլովի համալսարանն է (Չեխիա): Երրորդում Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանն է:
Տարածաշրջանի համալսարանների թոփ տասնյակում են Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանը (3-րդ հորիզոնական), Էստոնիայի Տարտուսի համալսարանը (4-րդ հորիզոնական), երկու լեհական՝ Յագելոնի և Վարշավայի համալսարանները 5-րդ և 6-րդ տեղում են, Չեխիայի Մասարիկով համալսարանը (8-րդ հորիզոնական), Տոմսկի պետական համալսարանը (9-րդ հորիզոնական), «Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտ» ազգային հետազոտական համալսարանը (10-րդ հորիզոնական)։
QS Quacquarelli Symonds-ը համալսարանների վարկանիշների կազմողն է 2004 թվականից ի վեր, նույն թվականին էլ հրապարակվել է աշխարհի լավագույն համալսարանների առաջին վարկանիշը՝ QS World University Rankings-ը: Այդ ժամանակից ի վեր QS-ի վարկանիշները դարձել են համալսարանների արդյունավետության վերաբերյալ համեմատական տվյալների ամենակիրառելի աղբյուրը: Ընկերության առաջատար կայքը՝ www.TopUniversities.com , որտեղ հրապարակվում են վարկանիշները, 2020թ․-ի ընթացքում դիտվել է 147 մլն անգամ։