Թուրքիայի իշխանությունը Գյուլենի հետ կապի մեջ կասկածվող 102 քաղաքացու է ձերբակալել

Թուրքիայի ոստիկանություն. Արխիվային լուսանկար
Թուրք ուժայինները ռեյդեր են իրականացրել երկրի միաժամանակ 43 շրջաններում։ Գործողությունը ղեկավարում է Անկարայի անվտանգության վարչությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի - Sputnik. Թուրքիայի իշխանությունը 102 քաղաքացու ձերբակալման հրամանագիր է տվել, նրանց կասկածում են ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի (այսպես կոչված «ֆեթուլլահականների ահաբեկչական կազմակերպության») գործունեությանը մեղսակից լինելու մեջ։ Տեղեկությունը հայտնում է CNN Turk-ը:

Նշվում է, որ կասկածյալների թվում 64 նախկին պետծառայողներ ու մասնավոր հատվածի 38 աշխատակիցներ են: Նրանց կասկածում են Թուրքիայի ժանդարմերիայի գլխավոր հրամանատարության ներսում FETO կառույցների գործունեության հետ կապ ունենալու մեջ։

Ռեյդերը միաժամանակ սկսվել են դեկտեմբերի 14-ին երկրի 43 շրջաններում: Գործողությունը ղեկավարում է Անկարայի անվտանգության վարչությունը։
Թուրքիայի իշխանությունը Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպությանը մեղադրում է 2016-ի հուլիսին տեղի ունեցած հեղաշրջման փորձին մասնակցելու համար։
Ստամբուլում էժան հացի հերթեր են, լիրան շարունակում է անկում ապրել. քաղաքապետը դժգոհ է
Թուրքիայում խռովությունից հետո ձերբակալվել է ավելի քան 80 հազար մարդ, աշխատանքից հեռացվել է մոտ 150 հազար պետծառայող, այդ թվում՝ զինվորականներ: ԱՄՆ-ում գտնվող Գյուլենը դատապարտել է հեղաշրջման փորձն ու հերքել մեղադրանքները։