ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի - Sputnik. Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Վրաերթի ենթարկված անչափահասի վիճակը ծայրահեղ ծանր է։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ժամը 15։10-ի սահմաններում ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենան Նորաշեն գյուղից Դվին գյուղ տանող ավտոճանապարհի Դվին գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, վրաերթի ենթարկել մայթին կանգնած նույն գյուղի բնակիչ՝ 7-ամյա Նարեկ Խ-ին, այնուհետև բախվել գազի խողովակատարի երկաթյա հենասյանը, կոտրել այն, առաջ ընթացել և հայտնվել Ներքին Դվին գյուղի բնակիչ՝ 84-ամյա Գոհար Հովսեփյանին պատկանող տան բակում գտնվող ջերմոցին և կողաշրջվել։
Երեխան ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Վարորդը դեպքի վայրից հեռացել է։
Վարորդը դեպքի վայրից հեռացել է։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Կայքը գրում է նաև, որ մինչ հետաքննիչը դեպքի վայրի զննություն էր կատարում, ինքնակամ ոստիկանության Արարատի բաժին է ներկայացել Նորաշեն գյուղի բնակիչ՝ 49-ամյա Արմեն Չոբանյանը, որը հայտնել է, որ վարորդն ինքն է։

Նա ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ եղել է ոչ սթափ վիճակում։
Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան քարշակի օգնությամբ դուրս է բերվել և տեղափոխվել ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան քարշակի օգնությամբ դուրս է բերվել և տեղափոխվել ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։