Ֆրանիայի նախագահի ապագա թեկնածուն կժամանի Հայաստան

էրիկ Զեմուր
Էրիկ Զեմուրը հայտնել է, որ իր այցով հերթական անգամ իր աջակցությունը կհայտնի հայ ազգին` վերապրած սարսափելի պատերազմի առիթով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. Ծայրահեղ աջ հայացքներով հայտնի ֆրանսիացի հրապարակախոս, լրագրող էրիկ Զեմուրը Twitter–ի իր միկրոբլոգում հայտնել է, որ այսօր պատրաստվում է ժամանել Հայաստան։

«Ես Հայաստանում կլինեմ դեկտեմբերի 11-14-ը։ Մի ազգ, որը վաղուց բարեկամություն է անում Ֆրանսիայի հետ»,– գրել է նա։

Զեմուրը նաև հայտնել , որ իր այցով հերթական անգամ իր աջակցությունը կհայտնի հայ ազգին` նրա վերապրած սարսափելի պատերազմի աառիթով։
Ֆրանսիացի գործիչը Հայաստանում մտադիր է զբաղվել նաև ֆրանսիական ընկերությունների հնարավոր ներդրումների հարցերով` բանակցություններ վարելով այդ ուղղությամբ։
Նշենք, որ Էրիկ Զեմուրը 2022 թվականի ապրիլին նախանշված Ֆրանսիայի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել։
Թաթոյանը Ֆրանսիայում ներկայացրել է 44–օրյա պատերազմից հետո մարդու իրավունքների խախտումները
Վերջին սոցհարցումների համաձայն՝ Զեմուրը նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցնելու իրական շանս ունի, նրա օգտին պատրաստ է քվեարկել ֆրանսիացի ընտրողների 12-15 տոկոսը։
Ապագա թեկնածուի անվտանգության նկատառումներից ելնելով նրա այցի ճշգրիտ ծրագիրը չի հրապարակվում, բայց այն լուսաբանելու համար լրագրողների փոքրիկ խումբ է հավատարմագրվել։