Կրակոցներ և դանակահարություն Էրեբունիում. 24-ամյա երիտասարդ է բերման ենթարկվել

ՀՀ ոստիկանություն. Արխիվային լուսանկար
Պարզվել է, որ նույն օրը Գաջեգործների փողոցում մի խումբ անձանց միջև վիճաբանություն է եղել, որի ընթացքում անհայտ անձը դանակահարել է 21-ամյա երիտասարդին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Երևանի Էրեբունի վարչական շրջանում երեկ`դեկտեմբերի 7-ին, մի խումբ երիտասարդների միջև վիճաբանություն է եղել, ինչի արդյունքում կրակոցներ են հնչել և դանակահարություն է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։
Նույն օրը ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում է ստացվել, որ «ձախ ստորին վերջույթների կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 21-ամյա երիտասարդ։ Ըստ բժշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չի եղել հաղորդում տալու:

Էրեբունու քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը Գաջեգործների փողոցում մի խումբ անձանց միջև վիճաբանություն է եղել, որի ընթացքում անհայտ անձը դանակահարել է 21-ամյա երիտասարդին:

«Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ դեկտեմբերի 6-ին, ժամը 22.00-ին, այնուհետև դեկտեմբերի 7-ի ժամը 08.30-ին Դավիթ Բեկի փողոցում մի խումբ անձինք վիճաբանել են, հնչեցրել հայհոյանքներ, ձեռքերով, ոտքերով ու մահակներով խփել իրար՝ պատճառելով մարմնական վնասվածքներ»,– նշում են ոստիկանությունից:
Պարզվել է նաև, որ վիճաբանության ժամանակ 24-ամյա երիտասարդն իր մոտ եղած «Վալտեր» տիպի օդաճնշիչ ատրճանակից մի քանի անգամ անկանոն կրակոցներ է արձակել։
«Դուք ներսից փակեք ԱԺ–ն, մենք` դրսից». գերիների հարազատները` ընդդիմադիր պատգամավորներին
Ոստիկաններին հաջողվել է պարզել հիվանդանոց տեղափոխվածին դանակահարած անձի ինքնությունը` 24-ամյա մի երիտասարդ, որը հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Էրեբունու բաժին։ Վերջինս տվել է խոստովանական բացատրություն և ներկայացրել հանցագործության գործիք օդաճնշիչ ատրճանակն ու երկու մահակ:
Նշանակվել են փորձաքննություններ։ Կատարվում է քննություն։