Երևանում գործող հացի արտադրամասերից մեկի գործունեությունը կասեցվել է

«Անամել» ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամաս
Արտադրամասում հայտնաբերված խախտումները վերացնելու համար ժամկետ է սահմանվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. Երևանում սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումների հայտնաբերման պատճառով կասեցվել է «Անամել» ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամասի գործունեությունը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի և անվտանգության տեսչական մարմինը։
«Անամել» ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամաս
Ըստ հաղորդագրության` խախտումները հայտնաբերել են Երևանի կենտրոնի տեսուչները։
«Պարզվել է, որ արտադրական, օժանդակ և կենցաղային շենքերն ունեն վերանորոգման կարիք, արտադրամասում ապահովված չէ պաշտպանությունը խաչաձև աղտոտումից, բոլոր սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը, որոնք անմիջական շփման մեջ են գտնվում սննդամթերքի հետ, չեն ենթարկվում պատշաճ մաքրման ու ախտահանման»,– նշում են ՍԱՏՄ–ից։
«Անամել» ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամաս
Պարզվել է, որ կենցաղային հատվածները նույնպես չեն համապատասխանում հիգիենայի պահանջներին, աղբի հավաքման համար տեղադրված չեն անջրաթափանց, կափարիչներով փակվող կուտակիչ տարողություններ:
Հայտնաբերված խախտումները վերացնելու համար ժամկետ է սահմանվել։
Սարիգյուղի «կարմիր ոսկին»․ Հայաստանում աճեցնում են աշխարհի ամենաթանկ համեմունքը