ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Երևանում 23-ամյա պարեկը «Skoda» մակնիշի ավտոմեքենայով վերգետնյա անցման տակ վրաերթի է ենթարկել 53-ամյա մի տղամարդու, որը մահացել է։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Ըստ հաղորդագրության` այսօր` ժամը 16:10-ի սահմանում, Արմավիրի մարզի բնակիչ, 23-ամյա Երեմ Գալստյանն իր վարած «Skoda> մակնիշի ավտոմեքենայով, Տիգրան Մեծի պողոտա 22 շենքի վերգետնյա անցման տակ վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրվող հատվածով անցնող հետիոտն, Երևանի բնակիչ, 53-ամյա Արա Գալստյանին: Վերջինս հարվածից շպրտվել և հայտնվել է «Suzuki» մակնիշի ավտոմեքենայի ձախ անիվի տակ և տեղում մահացել:
«Skoda»-ի վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն և ՀՀ ոստիկանություն։
Կայքի տեղեկություններով՝ Գալստյանն աշխատում է ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդում՝ որպես պարեկ: Նա ենթարկվել սթափության փորձաքննության, եղել է սթափ: Դեպքի վայրից նա տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ քրգործ է հարուցվել է ՀՀ ՔՕ 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ)։