Կադաստր գնալու կարիք չի լինի. շինթույլտվությունները կտրվեն էլեկտրոնային համակարգով

Արխիվային լուսանկար
Արմեն Ղուլարյանը հայտնեց, որ նախատեսվում է զգալիորեն կրճատել քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման փուլերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Կառուցապատման թույլտվությունների ստացման գործընթացում անցում կկատարվի բացառապես առցանց դիմելու և տրամադրման համակարգի։ Նման որոշում կայացվեց այսօրվա կառավարության նիստի ժամանակ։
Կան շինարարներ, որոնք ներկած խողովակը որպես նոր են ներկայացնում. Սանոսյանը` Փաշինյանին
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը հայտնեց, որ մինչև 2024-ի տարեվերջ քաղաքաշինական թույլտվությունների գործընթացն ամբողջապես իրականացվելու է առցանց համակարգի միջոցով։

«Նախատեսվում է նաև զգալիորեն կրճատել քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման փուլերը և պահպանել դրանց տրամադրման ժամկետները։ Առաջարկվում է վերանայել թույլտվության տրամադրման գործողությունների շրջանակը։ Արդյունքում շատ մեծ ժամանակ կխնայվի»,–ասաց Ղուլարյանը։

Նրա խոսքով` առաջին փուլում նախատեսվում է 2022 հունվարի 1-ից Կոտայքի մարզի Եղվարդ, Արմավիրի մարզի Էջմիածին, Արարատի մարզի Մասիս և Լոռու մարզի Վանաձոր համայնքներում կառուցապատման թույլտվությունների ստացման մեծ մասն իրականացնել էլեկտրոնային եղանակով:
«Եկամտահարկի վերադարձը շինարարական «պարարտանյութ» է. ինչու չի կարելի այն չեղարկել
Ղուլարյանը հավելեց, որ քաղաքացին առցանց կարող է հետևել իր դիմումի ընթացքին։