ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Այսօր Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի տներից մեկում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով տանտերը մահացել է։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ԱԻՊԾ–ն` հավելելով, որ դեպքը տեղի է ունեցել Ստեփանակերտի Բաղրամյան փողոցում:
Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ աշխատակիցները հրդեհի վայրում (2 դեկտեմբերի, 2021թ)․ Ստեփանակերտ
© Photo : press office of MES of Artsakh
Օգնություն ցուցաբերելու և հրդեհը մեկուսացնելու նպատակով կանչի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ինչպես նաև արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը:
Հաղորդագրությունն անմիջապես փոխանցվել է «Արցախէներգո», «Արցախգազ» և «Շտապօգնություն» կայան փակ բաժնետիրական ընկերություններին:
«Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:13-ին, մարվել՝ ժամը 08:50-ին: Այրվել է Ստեփանակերտ քաղաքի 59-ամյա բնակչին պատկանող բնակելի մեկհարկանի տունը՝ մասնակի, որտեղ հայտնաբերվել է վերջինիս դին»,–նշված է հաղորդագրության մեջ։
Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ աշխատակիցները հրդեհի վայրում (2 դեկտեմբերի, 2021թ)․ Ստեփանակերտ
© Photo : press office of MES of Artsakh
Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ԱԻՊԾ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը: