Իշխանությունը Գագիկ Ջհանգիրյանին փոխարինող է փնտրում. «Ժողովուրդ»

Գագիկ Ջհանգիրյան
Թերթը գրում է, որ Նիկոլ Փաշինյանը դժգոհ է Գագիկ Ջհանգիրյանի իրականացրած դատական համակարգի բարեփոխումներից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Իշխանությունը ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Ջհանգիրյանին փոխարինող է փնտրում։ Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը` հղում անելով կառավարության իր աղբյուրներին։

«Բանն այն է, որ իշխանությունները դատական համակարգում չեն կարողանում հասնել ցանկալի արդյունքի:Մասնավորապես, այս խոսակցությունը առաջացել է այն բանից հետ, երբ ապօրինի գույքի բռնագանձման գործերով դատավորները համատարած հրաժարվում են քննել նախկին պաշտոնյաների գործերը կամ քննած գործերով էլ մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումները դադարեցնում են»,– գրում է թերթը:

Ըստ պարբերականի` իշխանությունները դատական համակարգում չեն կարողանում հասնել իրենց ցանկալի արդյունքին, ուստի ներքին քննարկման ժամանակ խոսել են ԲԴԽ նախագահի փոփոխման մասին:
«Ստացվում է, որ վարչապետը դժգոհ է Գագիկ Ջհանգիրյանի իրականացրած դատական համակարգի ռեֆորմներից»,– նշված է հոդվածում:
Արմեն Սարգսյանն ընդունել է Գագիկ Ջհանգիրյանին
«Ժողովուրդ» օրաթերթը փորձել է անձամբ Գագիկ Ջհանգիրյանից մեկնաբանություն ստանալ, սակայն նա փոխանցել է, որ առաջիկա օրերին մամուլի ասուլիս կհրավիրի և կպատասխանի բոլոր հարցերին։
Նրանց մենք անվանում ենք «գրպանի փաստաբաններ». Բաբայանը մեկնաբանել է Ջհանգիրյանի խոսքերը
Հիշեցնենք` Ջհանգիրյանը 1997-2006 թթ. եղել է ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, 2006-2008 թթ.` ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ:

2012 թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքից:
Այս տարվա հունվարին նա ընտրվեց ԲԴԽ անդամ։ Ապրիլից ԲԴԽ նախագահի պաշտոնակատարն է։
Դատարանների աշխատակազմերի աշխատավարձերը կբարձրանան. Գագիկ Ջհանգիրյան