«Ձյուն ջան, Երևան չգաս». Աշոցքում ձյան առատ տեղումներն ուղեկցվում են որոտով և կայծակով

Գագիկ Սուրենյանի էջի հետևորդները տեղեկացրել են, որ Գյումրիում և Տաշիրում ևս ձյուն ու բուք է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ Շիրակի մարզի Աշոցք գյուղում առատ ձյուն է եկել։ Տեղեկությունը Facebook–ի էջում հայտնել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը և տեսանյութ հրապարակել։

«Աշոցքում ձյան առատ տեղումներն ուղեկցվում են որոտով և կայծակով»,–տեսանյութին կից գրել է Սուրենյանը։

Նրա հետևորդներն, ինչպես միշտ, բուռն ու հումորով են արձագանքել։
««Ձյուն ջան, Երևան չգաս», « Հույս ունենանք` ձյունը Երևանի ճանապարհը չի իմանա»»,–գրել են նրանք։
Սուրենյանն «ավանդական մառախուղի» գեղեցիկ լուսանկար է հրապարակել ու վախեցրել հետևորդներին
Հետևորդները տեղեկացրել են, որ Գյումրիում և Տաշիրում նմանատիպ եղանակ է։
Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 1-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 2-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով: