Հայ դպրոցականները ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում 5 մեդալ են նվաճել

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Երևանի ավագ դպրոցի թիմը մասնակցել է «Ալ Ֆերգանի» անվան ֆիզիկայի առաջին միջազգային օլիմպիադային
«Ալ Ֆերգանի» անվան ֆիզիկայի առաջին միջազգային օլիմպիադայում մեդալների են արժանացել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոցի թիմի անդամները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Երևանի ավագ դպրոցի թիմն «Ալ Ֆերգանի» անվան ֆիզիկայի առաջին միջազգային օլիմպիադայում արժանացել է 5 մեդալի՝ 1 արծաթե և 4 բրոնզե: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ–ն` հավելելով, որ 15-18 տարեկան սովորողների շրջանում օլիմպիադան առցանց ձևաչափով է անցկացվել։
1 / 2

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Երևանի ավագ դպրոցի թիմը մասնակցել է «Ալ Ֆերգանի» անվան ֆիզիկայի առաջին միջազգային օլիմպիադային

2 / 2

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Երևանի ավագ դպրոցի թիմը մասնակցել է «Ալ Ֆերգանի» անվան ֆիզիկայի առաջին միջազգային օլիմպիադային

Տեսական և փորձարարական փուլերի արդյունքում ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Արտաշես Մկրտչյանն արժանացել է արծաթե, իսկ նրա համադասարանցի Արմեն Եպիսկոպոսյանը և 11-րդ դասարանի աշակերտներ Հովսեփ Կարապետյանը, Գևորգ Զադոյանը և Գրիգոր Հովհաննիսյանը՝ բրոնզե մեդալների:
Դպրոցականների միջազգային օլիմպիադաների հաղթողներն անվանական կրթաթոշակ կստանան
Թիմը ղեկավարել է պոլիտեխնիկի ավագ դպրոցի տնօրեն և ֆիզիկայի օլիմպիական խմբակի ղեկավար Ալֆրեդ Պետրոսյանը:
Օլիմպիադային մասնակցել են նաև ՀՀ տարբեր դպրոցների աշակերտներ: