ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Այսօր, ժամը 18:10-ի մոտակայքում Գյումրի-Երևան ուղղությամբ ընթացող էլեկտրագնացքը, այսպես կոչված, «ստռոյմաշ» թաղամասի մոտ վրաերթի է ենթարկել քաղաքացու, հայտնում են ՀԿԵ–ի մամուլի ծառայությունից:
«Էլեկտրագնացքի մեքենավարը մթնշաղում նախապես նկատել է խոչընդոտը, կիրառել է էքստրեմալ արգելակում, սակայն արգելակման ուղու երկար լինելու պատճառով գնացքը չի կարողացել խուսափել բախումից: Արագընթաց էլեկտրագնացքը երթևեկում էր 95 կմ/ժ արագությամբ: Միջադեպի վայրում հայտնաբերվել է անհայտ կնոջ դի»,–ասված է հաղորդագրության մեջ:
ЭП2Д էլեկտրագնացքները ունեն, այսպես կոչվող, «սև արկղ», որի տվյալները լույս կսփռեն միջադեպը բացահայտելու գործին: Նախնական տվյալներով` միջադեպը տեղի է ունեցել երկաթուղային ենթակառուցվածքի վրա գտնվելու կանոնները խախտելու արդյունքում: