ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Այսօր՝ նոյեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Կա զոհ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
«Ժամը 12:00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 59-ամյա Մուրադ Հ.-ն իր վարած Howo մակնիշի բեռնատարով Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամաքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հողաթմբին»,–գրում է կայքը:
Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է:
Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, օգտագործելով վերամբարձ կռունկ և հատուկ տեխնիկական միջոցներ:
Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, օգտագործելով վերամբարձ կռունկ և հատուկ տեխնիկական միջոցներ:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք: