Դերասանուհի Ռավշանա Կուրկովան ցույց է տվել հայազգի գործարարից ծնված որդու լուսանկարները

Ռավշանա Կուրկովա
Դերասանուհու հետևորդները շատ ջերմ ու բուռն են արձագանքել փոքրիկի լուսանկարներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Ռուս դերասանուհի Ռավշանա Կուրկովան ցուցադրել է իր և հայազգի գործարար Սերգեյ Ամարյանի արդեն մեծացած որդու` Գասպարի լուսանկարները։
Այս ամռան վերջին ռուսական կինեմատոգրաֆի ամենախորհրդավոր դերասանուհիներից մեկը խոստովանել է, որ առաջին անգամ մայր է դարձել։ Նա նաև բացահայտել է, որ երեխային ունեցել է դեռ 20220 թվականին։ Այդ ժամանակ 41-ամյա աստղի Instagram-ի էջում հայտնվել էր փոքրիկի հետ լուսանկար։ Դրանից հետո Ռավշանան դադարել է հրապարակել երեխայի լուսանկարները՝ ստիպելով երկրպագուներին հետաքրքրությամբ սպասել։ Բայց օրերս, այնուամենայնիվ, նա շտկել է իրավիճակը։
Կուրկովան հրապարակել է որդու թարմ լուսանկարները, և համացանցում հետևորդները շատ բուռն են արձագանքել: Յուրաքանչյուր լուսանկարում Գասպարը նստած է մոր գրկում, թեև տարբեր ժամանակներում ու տարբեր վայրերում:
«Հենց սրտում», «Մոր որդին է», «Շատ նման եք», «Մոր թավշյա հայացքն է», «Անհնար է դիմանալ նման հմայքին», ուղղակի հրաշք է, «Ահա, հենց սա է երջանկությունը», «Միաժամանակ և՛ հորն է նման, և՛ մորը»,- մեկնաբանել են երկրպագուները:
Հիշեցնենք, որ ԶԼՄ-ներում վաղուց լուրեր են շրջանառվում, որ աստղի որդուն ունեցել է փոխնակ մայրը, իսկ վերջերս մի քանի Telegram-ալիքում տեղեկություն է հայտնվել այն մասին, որ Կուրկովան բաժանվել է փոքրիկի հորից՝ գործարար Սերգեյ Ամարյանից։