ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի- Sputnik. Ֆիլիպիններում մահացել է աշխարհի ամենատարեց մարդը՝ Ֆրանցիսկա Սուսանոն։ Նա 124 տարեկան էր։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստիին։
«Վիշտը սրտներումս տեղեկացանք, որ մեր սիրելի Ֆրանցիսկա Սուսանոն մահացել է»,- այս մասին հայտնել են Կաբանկալան քաղաքի կառավարության Facebook-ի էջում։
Մահվան պատճառը չի նշվում։ Տեղի առողջապահության վարչությունը հայտարարել է, որ թոշակառուն վիրուսային հիվանդության ոչ մի ախտանիշ չի ունեցել:
Քաղաքի իշխանություններն ընդգծել են, որ հանգուցյալի՝ որպես աշխարհի ամենատարեց մարդու կարգավիճակը պաշտոնապես հաստատվել է Գինեսի ռեկորդների գրքով: Սուսանոն ծնվել է 1897 թվականի սեպտեմբերի 11-ին։