Վրաերթ բազմության վրա. Վիսկոնսինում 5 մարդ մահացել են, ավելի քան 40-ը՝ տուժել

Սոցիալական ցանցերում տարածված տեսանյութերում երևում է, թե ինչպես է կարմիր ամենագնացը մեծ արագությամբ մխրճվում բազմության մեջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. Ամերիկյան Վիսկոնսինում 5 մարդ է զոհվել, ևս 40-ը՝ տուժել բազմության վրա վրաերթի հետևանքով։ Այս մասին հաղորդել է տեղի ոստիկանությունը:
Միջադեպը տեղի է ունեցել Ուոկեշա քաղաքում սուրբծննդյան շքերթի ժամանակ։ Ամենագնացի վարորդը ձերբակալվել է։
Նշվում է, որ տուժածները ստացել են տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ:
Վրաերթի ենթարկվելուց հետո ոստիկանը կրակ է բացել ամենագնացի վրա։
Սոցցանցերում գրում են, որ ղեկին BLM ակտիվիստ է եղել։ Նախկինում նա դատապարտված է եղել շորթման համար, ազատության մեջ էր չհեռանալու դիմաց ստորագրությամբ ։
Հրապարակվել են նաև Վիսկոնսինում տիրող իրավիճակի կադրերը։
Հաղորդվում է նաև, որ տուժածների թվում են երեխաներ, նվագախմբի անդամներ և պարային խումբ։
Երևանում քաղաքացուն վրաերթի են ենթարկել, ապա հարվածել գլխին և հափշտակել 10 հազար ԱՄՆ դոլար