Սննդաբանն ու հոգեբանն ասել են` ինչպես է պետք պատրաստվել ձմռանը

Մասնագետների խորհուրդները կօգնեն հեռու մնալ հիվանդություններից ու վատ տրամադրությունից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Ձմռանը մարդու սնունդը պետք է լինի կալորիաներով հարուստ, որպեսզի մարդը պահպանի էներգիան և կարողանա տաքանալ։ RT-ին տված հարցազրույցում ասել է հայտնի բժիշկ–սննդաբան, գաստրոէնտերոլոգ Մարինա Խորոլը՝ խոսելով օրգանիզմը ձմռանը նախապատրաստելու մեթոդների մասին։
Նրա խոսքով՝ սնունդը ոչ միայն ամռանը, այլև ձմռանը պետք է լինի բազմազան, անհրաժեշտ է սննդակարգում ներառել բանջարեղենային աղցաններ, ուտել մրգեր և խմել թարմ քամած հյութեր:
Հայտնի է վաղաժամ ծերությունից օրգանիզմը պաշտպանելու պարզ եղանակը
«Վիտամինացումը օրգանիզմին պետք է հատկապես համավարակի պայմաններում։ Մենք պիտի բավականաչափ վիտամիններ ստանանք, որպեսզի մեր օրգանիզմը կարողանա պայքարել վարակների դեմ», - ասել է սննդաբանը։
Հոգեբան Նատալյա Պանֆիլովան էլ խորհուրդ է տվել աշնանային և ձմեռային երկար երեկոները հեշտ անցկացնելու համար անպայման ինչ-որ բանով զբաղվել, օրինակ` զգեստապահարանը դասավորել կամ գնալ գնումներ կատարելու։ Դրանք շատ ավելի հաճելի զբաղմունքներ են, քան պատուհանից դուրս նայելն ու եղանակից դժգոհելը։
Մասնագետն ասել է՝ որ խմիչքը շատ լավ կարող է փոխարինել սուրճին
«Պետք ինքներդ ձեզ հետ «պայմանավորվեք» և որոշակի գործեր չպիտակավորեք` ասելով` դա զզվելի է, բայց ես ինձ կստիպեմ անել։ Սովորաբար մինչև դեկտեմբերի 25-26-ը մարդկանց համար ծանր ու տհաճ է լինում, հետո օրերը երկարում են, և մարդը ֆիզիոլոգիապես ավելի հեշտ է տանում ձմեռը»,– ասել է հոգեբանը։
Նրա խոսքով` դեկտեմբերի վերջին տրամադրության վրա դրական է ազդում Ամանորի մոտենալը։
Ինչպես բուժել հազը տնային պայմաններում
Ինչու են տղամարդիկ դավաճանում. հոգեբանը 5 պատճառ է նշում