Մահվան ելքով վրաերթ Երևանի Խանջյան փողոցում. տղամարդը տեղում մահացել է

Վրաերթը տեղի է ունեցել վերգետնյա անցումից մոտ 300 մետր հեռավորության վրա։ Դեպքի վայրում վարորդի ինքնազգացողությունը վատացել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Երևանի Խանջյան փողոցում մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Դեպքը տեղի է ունեցել այսօր`ժամը 05։30-ի սահմաններում։ Արարատի մարզի բնակիչ, 61-ամյա Սերյոժա Աբրահամյանն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել չթույլատրվող հատվածով անցնող տղամարդուն։
Վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել, զանգահարել է շտապօգնություն, որից հետո բժիշկների խումբն արձանագրել է հետիոտնի մահը։
Աբրահամյանն ահազանգել է նաև ոստիկանություն։ Դեպքի վայրում նրա ինքնազգացողությունը վատացել է, տղամարդուն տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Ոստիկանները պարզել են մահացածի ինքնությունը, նա Երևանի բնակիչ, 60-ամյա Ալեքսանդր Իվանովն էր։
«Շմայսի» եղբայրը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. մայրը մահացել է, դուստրը ծանր վիճակում է
Քննիչի որոշմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):
Առինջում 62–ամյա վարորդը Mercedes–ով վրաերթի է ենթարկել 3 տարեկան տղա երեխայի
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վրաերթը տեղի է ունեցել վերգետնյա անցումից մոտ 300 մետր հեռավորության վրա։
Ողբերգական դեպք Նոր Խարբերդում. 36-ամյա կինը Infiniti-ով վրաերթի է ենթարկել 24-ամյա կնոջը