ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղում մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Երեկ` նոյեմբերի 18-ին, ժամը 18։30-ի սահմանում Արարատի մարզի բնակիչ, 36-ամյա Լուիզա Ստեփանյանն իր վարած «Infiniti FX35» մակնիշի ավտոմեքենայով Նոր Խարբերդ գյուղի 26-րդ փողոցի 2-րդ հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել Արարատի մարզի բնակիչ, 24-ամյա Գայանե Եղիազարյանին։
Վրաերթի ենթարկված կնոջը տեղափոխել են հիվանդանոց, որտեղ որոշ ժամանակ անց նա մահացել է։
Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Փաստի առիվ նյութեր են նախապատրաստվում։