Թուրքիայում ընդդիմության առաջնորդները նախագահական արտահերթ ընտրության կոչ են արել

Թուրքական լիրայի փոխարժեքը շարունակում է նվազել։ Ընդդիմադիրները մեղադրում են Թուրքիայի նախագահին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի - Sputnik. Ժողովրդահանրապետական ու «Լավ» կուսակցությունների առաջնորդներ Քեմալ Քըլըչդարօղլուն ու Մերալ Աքշեները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ոչ կոմպետենտ լինելու մեղադրանք են ուղղել: Հիմնական ընդդիմադիր ուժերի ղեկավարները լիրայի փոխարժեքի ռեկորդային անկման ֆոնին կոչ են արել արտահերթ ընտրություն անցկացնել:
Թուրքիայի կենտրոնական բանկը երեկ որոշել է հաշվարկային տոկոսադրույքը 16 տոկոսից նվազեցնել մինչև 15 տոկոս: Արդյունքում թուրքական արժույթի փոխարժեքը շարունակել է նվազել՝ թարմացնելով պատմական մինիմումը ( մեկ դոլարի դիմաց 11,29 լիրա), ինչը նոր հակառեկորդ է դարձել։
Թուրքիան F-16 կործանիչների շուրջ բանակցությունները դրական է գնահատում
«Էրդողանը երկիրը հասցրել է աղետալի վիճակի, որից 84 մլն մարդ է տուժում։ Ամբողջ երկիրը մտահոգված է, սպասում ենք վաղվա օրվան։ Մի՞թե նման կյանքը հարիր է մեր ժողովրդին։ Այս ամենը կշտկվի միայն արտահերթ ընտրության միջոցով», - Twitter-ում գրել է Քըլըչդարօղլուն։
Էրդողանի «մահը», հայի բախտը. Հայաստանը հնարավորություն կունենա բարելավելու իր տխուր վիճակը
Աքշեներն էլ հայտարարել է, որ Թուրքիայի նախագահը ոչնչացրել է երկրի հեղինակությունը։
«Եթե դա միտումնավոր է արվել, ուրեմն բացահայտ դավաճանություն է։ Իսկ եթե դա քո ոչ կոմպետենտության հետևանքն է, ապա ակնհայտ է, թե ինչ է պետք անել՝ երկրում ընտրություններ անցկացնել ու դադարեցնել այս խայտառակությունը», – Twitter–ում գրել է Աքշեները՝ դիմելով Էրդողանին։
Հիշեցնենք, որ Թուրքիայում նախագահական ու խորհրդարանական հերթական ընտրությունները նախատեսված են 2023 թվականի հունիսին:
ՌԴ շրջանները` «թյուրքական աշխարհի» քարտեզում. Էրդողանը նվեր է ստացել
Էրդողանը Զելենսկու հետ քննարկել է թուրք–ուկրաինական հարաբերությունները